X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Համալիրի ապագա գնորդը` կրոնական կառույցի ղեկավա՞ր. Armlur.am


* 22-05-2014, 18:08 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 814 անգամ


Համալիրի ապագա գնորդը` կրոնական կառույցի ղեկավա՞ր. Armlur.am
Armlur.am: Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բարձրաքանդակի հեղինակն է: Այսօրվա ասուլիսում քանդակագործը նշեց, որ իրեն մտահոգում է հետևյալ հարցը` արդյոք այս վաճառքը մնացած նախկին կառույցների շարունակությունը չէ:

«Եթե համալիրը պետական հարկերը չի կարողանում վճարել, թող պետությունը դոտիացիա տա: Բայց ինչո՞ւ վաճառել: Եվ, ի վերջո, ո՞վ է գնելու այդ կառույցը»,-մտահոգված է քանդակագործը:

Արվեստագետը «ԲԱՄՕ» ընկերության սեփականատերերից շնորհակալ է, քանի որ նրանք վերականգնեցին կառույցը:

«Վերին մեծության քաջ նազարները վաճառեցին ամեն ինչ, դարձրին սուպերմարկետներ: Ինչով համոզված չլինենք, որ սա էլ չեն դարձնի ախմախ մի բան: Բա որ մի աղանդավորական կառույցի ղեկավար գնի այն ու դա դարձնի հերթական ախմախություն»,- ասաց բանախոսը:

Հարցին` գիտի՞ քանդակագործը` ով է հավանական գնորդը, քանդակագործը դրական է պատասխանել, բայց անուններ չի հրապարակել, միայն ասել է. «Աղանդավորները լցվում են մեր երկիրը: Գնորդը ոչ մի լավատեսություն չի ներշնչում»:

Ասուլիսի մյուս բանախոս, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին չի վախեցնում կառույցի աճուրդը, քանի որ ցանկացած կառույց պահպանվում է վաճառվելով. սեփականատերը գնելով այն, որոշակի ներդրումներ է անում և փորձում պահպանել:

«Բայց մեզ մոտ մի այլ գործընթաց է տեղի ունենում: Դառը փորձը ցույց է տվել, որ երբ գնում են ճարտարապետական մի կառույց, այն կորցնում է իր նախկին տեսքը: Վերջին դեպքը Փակ շուկան է, որը վերածվեց սուպերմարկետի»,-ասել է Մ. Մինասյանը:

Ճարտարապետների միության նախագահը կարծում է, որ համալիրի առքուվաճառքի պայմանագիրը պետք է թափանցիկ դարձվի, հասարակությունը պետք է իմանա, որ համալիրի ապագա սեփականատերը կառույցի ճարտարապետությանը ձեռք չի տա ու չի աղավաղվի:

Ի դեպ, համալիրն ընդգրկված է պահպանվող հուշարձանների ցանկում:


Համալիրի ապագա գնորդը` կրոնական կառույցի ղեկավա՞ր. Armlur.am


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (224)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS