X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Չեմպիոնի հայրը հեռախոսահամարն է փոխել, իսկ Շիրակի ոստիկանապետը ՀՔԾ-ում արդեն բացատրություն է տվել. Aravot.am


* 22-05-2014, 14:51 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 981 անգամ


Չեմպիոնի հայրը հեռախոսահամարն է փոխել, իսկ Շիրակի ոստիկանապետը ՀՔԾ-ում արդեն բացատրություն է տվել. Aravot.am
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Վարդան Նադարյանը օրերս հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել ու բացատրություն գրել մամուլում շրջանառվող այն լուրերի մասին` համաձայն որի, իր և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու նրա եղբոր միջև տեղի միջադեպ է տեղի ունեցել:

Aravot.am-ի հետ զրույցում գնդապետ Նադարյանն ասել է, որ դա օրենքի պահանջն է` ուսումնասիրել մամուլում տեղ գտած հրապարակումները և պարզել ճշմարտությունը` եղե՞լ է նման միջադեպ, թե՞ ոչ: «Բացատրություն գրել եմ հատուկ քննչական ծառայությունում, նորից պնդում եմ, որ նման միջադեպ չի եղել»,–ասել է ոստիկանապետը:

Քանի որ հունահռոմեական ըմբշամարտի դպրոցը Գյումրու քաղաքապետարանի անմիջական ենթակայության տակ է, Aravot.am-ը փորձել է ճշտել, թե քաղաքապետարանի սպորտբաժնի պաշտոնյան վերջապես զրուցե՞լ է Ալեքսանյանների հետ, պարզե՞լ ինչ-որ բան: Մեխակ Ղազարյանն ասել է, որ իր` Թբիլիսից վերադառնալուց և Ալեքսանյանների` մրցումների գնալ-գալուց հետո դեռ չի հաջողվել առերես տեսնվել նրանց հետ:

Aravot.am-ը զանգահարել է չեմպիոնի հորը` Գևորգ Ալեքսանյանին, որը, սակայն, այս անգամ ոչ թե չի պատասխանել հեռախոսազանգերին, այլ պարզվել է, որ հեռախոսահամարն էր փոխել: Հավաքած հեռախոսահամարը այլևս գոյություն չուներ:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Aravot.am


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (152)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS