X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Փետրվարի 26-ին կիբեռհարձակման ենթարկված հայկական կայքերն ամբողջությամբ վնասազերծված են


* 28-02-2014, 14:21 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1034 անգամ


Փետրվարի 26-ին կիբեռհարձակման ենթարկված հայկական կայքերն ամբողջությամբ վնասազերծված են
1in.am: «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով փետրվարի 26-ին՝ ժամը 5-ին, կատարված ադրբեջանցի հակերների կիբեռհարձակման մասին, ասել է, որ հարձակվողները, օգտագործել են Արմենիան Դեյտաքոմ Քամպընի (Էյ-Դի-Սի) ընկերության կողմից տնօրինվող պաշտոնական մուտքաբառը և գաղտնաբառը, մուտք գործել AMNIC տվյալների շտեմարանի այն հատվածը, որը կառավարվում է Էյ-Դի-Սի ընկերության կողմից. «Կիբեռհանցագործները փոփոխել են Էյ-Դի-Սի ընկերության կողմից գրանցված 238 դոմենային անվանումների գրառումները (NS records): Ավելին՝ կիբեռհանցագործները հափշտակել են վերը նշված ընկերության կառավարումն ապահովող դոմենային անունը՝ ns1.adc.am, և տեղադրել այն Ադրբեջանում գտնվող համակարգչի վրա։ Սա իր հերթին ավելացրել է վնասակար ազդեցության ենթարկված դոմենային անվանումների քանակը»։

Գ.Սաղյանը ներկայացրել է իրենց հայտարարությունը, որում մասնավորապես ասված է, որ AMNIC-ի կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ այսօր՝ ժամը 10:30-ին, իրավիճակը լիովին կարգավորվել է, Էյ-Դի-Սի ընկերության գաղտնաբառը և մուտքաբառը ապաակտիվացված են՝ բացառելով որևէ մուտքի հնարավորություն դեպի .am տվյալների շտեմարան։

Նա նաև տեղեկացրել է, որ այսօր երեկոյան վերջնականապես կլուծվեն բոլոր խնդիրները, քանի որ ինտերնետում աշխատող որոշ սերվերներում ժամանակավոր հիշողության մեջ պահպանվում է հին տեղեկատվություն, մի շարք օգտվողների մոտ դեռևս արտապատկերվում է կիբեռհանցագործների դրած տեղեկատվությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (213)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS