X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պարզաբանում. «ՃՈ-ն տուգանել է մահացած անձանց»


* 19-02-2014, 18:41 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 859 անգամ


Պարզաբանում. «ՃՈ-ն տուգանել է մահացած անձանց»
Pressident.am: Մամուլում հրապարակված «ՃՈ-ն տուգանել է մահացած անձանց» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանությունը տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով որոշումները կայացնում է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում գրանցված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ որոշում է կայացվել մահացած անձի անվամբ, ապա պատճառը տվյալ տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգի կողմից (իսկ եթե տրանսպորտային միջոցն օտարվել է, ապա այն ձեռք բերող անձի կողմից) տրանսպորտային միջոցը սահմանված կարգով գրանցման (վերահաշվառման) չներկայացնելն է, ինչի արդյունքում Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում տրանսպորտային միջոցը մնացել է գրանցված մահացած անձի անվամբ:

Քաղաքացիներին կրկին կոչ ենք անում լրատվամիջոցներով մեղադրական տեղեկատվություն տարածելուց առաջ ճշտել այդ տեղեկատվության իսկությունն ու բուն պատճառը, առավել ևս, որ հաճախ պատճառը հենց քաղաքացիների կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարումն է:




Ճանապարհային ոստիկանություն


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (233)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS