«ԱրմենՏել»-ը բողոք կներկայացնի՞ ընդդեմ «Օրանժ Արմենիա»-ի, -Ցայգ ՀԸ-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«ԱրմենՏել»-ը բողոք կներկայացնի՞ ընդդեմ «Օրանժ Արմենիա»-ի


* 18-02-2014, 14:47 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 688 անգամ


«ԱրմենՏել»-ը բողոք կներկայացնի՞ ընդդեմ «Օրանժ Արմենիա»-ի
«Փաստինֆո»: «ԱրմենՏել» ընկերությունում ուսումնասիրում են «Օրանժ Արմենիա» ընկերության՝ բջջային ցանցում անհատական բաժանորդագրության հարցում առաջինը լինելու մասին գովազդային հոլովակը, եւ բացառված չէ, որ ուսումնասիրությունների արդյունքում ընդդեմ «Օրանժ Արմենիա» ընկերության բողոք ներկայացվի՝ անբարեխիղճ գովազդի համար։

Նշենք, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունը շրջանառության մեջ դրված նշված գովազդային տեսահոլովակով պնդում է, որ նա առաջինն է ճանաչել է իր բաժանորդին անունով, այլ ոչ թե համարով՝ այն դեպքում, որ «Օրանժ Արմենիա»-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու պահին՝ մյուս երկու օպերատորները՝ «ԱրմենՏելը» և «Viva Cell MTS»-ը, կատարում էին միայն անվանական բաժանորդագրություն:

«ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանի փոխանցմամբ՝ հոլովակի ուսումնասիրությունների արդյունքում իրենց վերջնական դիրքորոշման մասին հանրությանը կիրազեկեն։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ ամիսներ առաջ առաջ «Օրանժ Արմենիա»-ն բողոք էր ներկայացրել «ԱրմենՏել» ընկերության դեմ՝ անբարեխիղճ գովազդի համար եւ վերջինս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տուգանվել էր 20 միլիոն դրամով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (259)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS