X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Զոհված կրտսեր սերժանտին հուղարկավորում են՝ համաձայն զինվորական կարգի


* 22-01-2014, 16:40 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1105 անգամ


Զոհված կրտսեր սերժանտին հուղարկավորում են՝ համաձայն զինվորական կարգի
Tert.am: «Եռաբլուր-պանթեոնում» ընթանում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունը՝ զինվորական կարգի համաձայն:

Արմեն Հովհաննիսյանի դին այս պահին դրված է Եռաբլուրի սրբ. Վարդանանց նահատակաց եկեղեցու դիմաց, և Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու սպասավորն անցկացնում է հոգեհանգստյան կարգ:

Ներկա են Պաշտպանության նախարարը՝ ՊՆ ղեկավար անձնակազմի հետ միասին, ազատամարտիկներ, արվեստագետներ։ Քաղաքական ուժերից «Ժառանգության» վարչության կազմը գրեթե ամբողջությամբ Եռաբլուրում է՝ Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան։ ԱԺ պատգամավորներից ներկա են Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արմեն Հովհաննիսյանը զոհվել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում արձանագրված ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի ժամանակ՝ դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելիս։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (81)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS