X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոսկվայում «գողական հավաքի» 50 մասնակցի են ձերբակալել


* 20-01-2014, 18:25 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 966 անգամ


Մոսկվայում «գողական հավաքի» 50 մասնակցի են ձերբակալել
Tert.am: Մոսկվայում ձերբակալվել է «գողական հավաքի» մոտ 50 մասնակից, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ կայքը։

Համաձայն մամուլի հաղորդագրության՝ հավաքը տեղի է ունեցել Հյուսիս-արևմտյան վարչական շրջանի ռեստորաններից մեկում։

Ձերբակալվածների թվում է եղել «օրենքով գող» Կոնստանտին Վասիլևը (Կոստյա Շրամ), ինչպես նաև Վլադիմիրի մարզի քրեական շրջանակների ներկայացուցիչներ։ Ըստ տեղեկությունների՝ ներկա է եղել նաև օրերս Բանգկոկից վերադարձած «օրենքով գող» Վլադիմիր Օզերսկին (Վովա Զյուզյա)։ Վերջինս հասցրել է լքել ռեստորանը՝ նախքան ոստիկանների ժամանումը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ հավաքին պետք է մասնակցեին նաև Մուխա և Կոստիլ մականուններով «օրենքով գողերը»։ Սակայն նրանք նույնպես չեն եղել ձերբակալվածների թվում։ Գործակալության տվյալներով՝ չի բացառվում, որ ոստիկաններից որևէ մեկը ձերբակալության մասին տեղեկության արտահոսք է թույլ տվել։

Ոստիկանության բաժանմունքում վերցրել են նրանց մատնահետքերը, այժմ ստուգում են հանցագործությունների հետ նրանց կապը։ Ինչպես հայտնի է դարձել ոստիկաններին, հավաքի ընթացքում նախատեսվում էր քննարկել ազդեցության ոլորտների փոփոխությունը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS