Մահացած զինվորի ընտանիքից 1000 դոլար կաշառք է վերցրել, -Ցայգ ՀԸ-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մահացած զինվորի ընտանիքից 1000 դոլար կաշառք է վերցրել


* 28-12-2013, 18:02 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1103 անգամ


Մահացած զինվորի ընտանիքից 1000 դոլար կաշառք է վերցրել
«Փաստինֆո»: ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայողների սոցիալական պաշտպանության բաժնի պետ-հրամանատար Դավթյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար:

Ինչպես տեղեկացել է «Փաստինֆո»-ն, նույն զորամասի զինծառայող Երվանդ Սարգսյանի մահվան առիթով ՀՀ պաշտպանության նախարարությունը միանվագ ֆինանսական աջակցություն է հատկացրել նրա ընտանիքին, իսկ Դավիթ Դավթյանը որոշել է օգտվել ընտանիքի անապահով լինելու հանգամանքից և չի հապաղել նույնիսկ որդեկորույս հորից կաշառք պահանջել:

Նա զոհվածի հորից պահանջել և ստացել է 1000 դոլար կաշառք, այն բանի համար, որ, իբր, կազմակերպի մահացած զինվորի ընտանիքին Պաշտպանության նախարարության կողմից տրամադրվող պետական աջակցության ստացումը:

Դավթյանը զինծառայողի ծնողին ներկայացրել է, իբր, այդ հարցի շուտափույթ լուծումն ի պաշտոնե կախված է իրենից, և դրա համար իր աշխատասենյակում որպես կաշառք ստացել և հափշտակել է զգալի չափ հանդիսացող՝ 411 500 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (277)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS