X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրու զինկոմիսարիատի անփութությունը երիտասարդի մոտ չարորակ ուռուցքի առաջացմանն է հանգեցրել


* 28-12-2013, 15:01 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1073 անգամ


Գյումրու զինկոմիսարիատի անփութությունը երիտասարդի մոտ չարորակ ուռուցքի առաջացմանն է հանգեցրել
«Փաստինֆո»: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ 2013 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել այն մասին, որ 2012 թ. Գյումրի քաղաքի զինկոմիսարիատում նախազորակոչային հանձնաժողովն անփույթ վերաբերմունք է դրսևորել, և ոչ պատշաճ բժշկական հետազոտություն կատարելով՝ 2012 թ. հունիսի 25-ին Ռուբեն Ներսիսյանին զորակոչել է պարտադիր զինվորական ծառայության:

Ծառայության ընթացքում Ռուբեն Ներսիսյանի մոտ զարգացել է չարորակ ուռուցք, որի պատճառով 2012 թ. հոկտեմբերի 23-ին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ Ռ. Ներսիսյանը ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայությանը և զորացրվել պահեստազոր: Մինչ չարորակ ուռուցքի հայտնաբերումը Ռ. Ներսիյանին ենթարկել են վիրահատության, ուռուցքի հայտնաբերումից հետո կատարել են երկրորդ վիրահատությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր և ՀՀ ՊՆ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ժամկոչյանը կայացրել է որոշում ՀՀ քրեական օրենսքի 376 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշով քրեական գործ հարուցելու, գործը վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու մասին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ուղարկված հանցագործության մասին հաղորդման և ՀՀ ՊՆ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ժամկոչյանի կայացրած որոշման հետ կարող եք ծանոթանալ ամբողջությամբ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (432)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS