X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Քրեական հեղինակության գործով պաշտպանը դատի է տվել հսկողություն իրականացնող դատախազին


* 25-12-2013, 16:20 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 786 անգամ


Քրեական հեղինակության գործով պաշտպանը դատի է տվել հսկողություն իրականացնող դատախազին
«Փաստինֆո»: Քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրյալ Մարտին Ծերունյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը դիմել է դատարան՝ վիճարկելով դատախազի անգործությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է պաշտպանը:

Ս.Ջաղինյանը պարզաբանել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով ծավալուն բողոք է ներկայացրել գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արմեն Մարուխյանին՝ վերլուծելով մեղադրանքը, դրանից բխող զարգացումները: Սակայն վերջինս ընդամենը երկու տող է գրել. «... քրեական գործի նախաքննության ներկա փուլում ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ բավարար են` Մ.Ծերունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր չկան»:

Ընդ որում, ըստ պաշտպանի` դատախազը խախտել է օրենքով ամրագրված ժամկետները. պաշտպան Ջաղինյանի բողոքը մերժելու մասին որոշումը կայացվել է 25.11.2013թ., սակայն այն գրասենյակ է հանձնվել միայն 02.12.2013թ., իսկ փոստին է հանձնվել է դեկտեմբերի 6-ին, արդյունքում փաստաբանն իր բողոքի վերաբերյալ դատախազի որոշումը ստացել է միայն դեկտեմբերի 8-ին: «Շատ դժվար են աշխատում դատախազությունում»,- նշել է Ս.Ջաղինյանը՝ հավելելով՝ «ոնց որ մեղադրանքն առաջադրել են, այդպես էլ հսկողությունն իրականացնում են»:

Պաշտպանը բողոք է ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին` տեղեկացնելով, որ դատախազ Մարուխյանը անգործություն է ցուցաբերում, մերժում է բողոքը՝ չպատճառաբանելով, ժամկետներ է խախտում: ՀՀ գլխավոր դատախազության Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Հարությունյանի ստորագրությամբ ստացված պատասխանի մեջ նշվում է. «Ձեր կողմից բերված բոլոր բողոքները քննարկվել և լուծվել են` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում»:

Իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու դեմ բողոքներ է ներկայացրել նաև Մ.Ծերունյանը, ում բողոքներից և ոչ մեկին, ըստ նրա պաշտպանի, ըստ էության պատասխան չի տրվել: Բողոքներից մեկի վերաբերյալ նշվել է, որ այն ներկայացվել է քննիչի քննարկմանը և որ «արդյունքների մասին Ձեզ տեղյակ կպահվի»:

Մ.Ծերունյանը չի մասնակցել իր կալանքի ժամկետը երկարացնելու դեմ վերաքննիչ բողոքի քննությանը, թեև այդպիսի ցանկություն հայտնել է, դատարանը նպատակահարմար չի համարել և մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները: Մ.Ծերունյանը, քանի որ նիստին ներկա չի եղել, երկու անգամ դիմել է նախագահող դատավորին՝ խնդրելով իրեն տրամադրել նիստի ձայնագրման կրիչը և նախաքննական մարմնի կողմից դատարանին ներկայացված նյութերի պատճենները, սակայն նրա դիմումները մնացել են անպատասխան: «Այնպիսի տպավորություն ունենք, որ ամեն ինչ ինքնահոսի է թողնված»,-նշել է Սամվել Ջաղինյանը:

2013թ. դեկտեմբերի 23-ին նախաքննական մարմինն արդեն 4-րդ անգամ դիմել է դատարան՝ հերթական անգամ Մ.Ծերունյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ, եթե միջնորդությունը բավարարվի, ապա Մ.Ծերունյանը կալանքի մեջ կգտնվի ընդհանուր առմամբ 10 ամիս՝ «Ու չի իմանում ինչու. ոչ մեղադրանք է պարզաբանվում, ոչ՝ իրավունք, առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, պայմաններն էլ այնպիսին չեն, որ հնարավոր լինի բուժումներ ստանալ, բայց որևէ մեկին դա չի հետաքրքրում»,-ասել է Ս.Ջաղինյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS