X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում


* 24-12-2013, 16:52 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 668 անգամ


Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
«Փաստինֆո»: Մարտական դիրքերում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ՝ Հովհաննես Դավթյանի և Էրիկ Կարապետյանի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք շարունակում են գտնվել հոսպիտալում: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ զինծառայողները հրազենային վիրավորում ստացել են ոտքերի շրջանում:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104–րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանության փորձ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում՝ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS