X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Աղջիկների քանակը զոհ է գնում աբորտներին, քանի որ ծնողները նախընտրում են տղա երեխա ունենալ


* 21-12-2013, 20:49 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 764 անգամ


Աղջիկների քանակը զոհ է գնում աբորտներին, քանի որ ծնողները նախընտրում են տղա երեխա ունենալ
Operativ.am: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած 2011 թ. հետազոտությունը հաստատեց, որ Հայաստանում առկա է հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը: Այսինքն, հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ: Արդյունքում, վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2012 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց:
Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա'100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Գենդերային անհավասարությունը և տղա երեխաների գերապատվությունը հաճախ վերագրվում են սոցիոլոգիայի տեսանկյունից անհասկանալի «հայկական մենթալիտետ» հասկացությանը, որը կարծես կոչված է արդարացնելու երկրում կանանց՝ ինչ-որ չափով պասիվ դիրքը։

Բայց, իհարկե, անհրաժեշտ է դուրս գալ կարծրատիպերի սահմաններից, որ հնարավոր լինի վերլուծել Հայաստանում առկա գենդերային իրավիճակի զարգացման հիմնական հատկանիշները և դրա հնարավոր առնչությունները արու զավակների գերապատվության հետ: Մերօրյա հայկական հասարակությունում գոյություն ունեն գենդերային անհավասարության մի շարք դրսևորումներ՝ սկսած աշխատաշուկայում առկա խտրականությունից մինչև եկամուտների անհամաչափություն և աղքատության իգականացում։

Գենդերային բռնությունն այս դեպքում պատշաճ օրինակ է, քանզի նրա դրսևորումները ընտանեկան բռնության տեսքով բավականին տարածված են հայաստանյան ընտանիքներում, ինչը վկայում է երևույթի նկատմամբ հանրության հանդուրժողկանության բարձր մակարդակի և դրան զուգահեռ տուժողների շրջանում խարանվածության կամ ամոթի զգացողության մասին։
Նույն ձևով հանրային ոլորտում կանանց հարաբերական պասիվությունը բացատրվում է այն հանգամանքով, որ քաղաքական համակարգում բավարար չափով չեն երևում, չնայած այն փաստին, որ երկրի ընտրողների մեծամասնությունը հենց կանայք են։ Այս խտրական դիրքորոշումների ավելի մեղմ տարբերակը կապված է աշխատող կանանց առջև ծառացող կրկնակի բեռի համակարգի հետ, երբ նրանք որոշում են ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS