X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Գրանդ Քենդի»-ի կոնֆետներում որդեր չեն հայտնաբերվել


* 18-12-2013, 19:39 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 691 անգամ


«Գրանդ Քենդի»-ի կոնֆետներում որդեր չեն հայտնաբերվել
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Գրանդ Քենդի»-ի կոնֆետներում որդեր չի հայտնաբերել: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել է ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը. «Լաբորատոր փորձաքննությունն ավարտվել է, փորձաքննության ենթարկված կոնֆետներում ամեն ինչ եղել է նորմայի սահմաններում»:

Հիշեցնենք, որ կոնֆետները փորձաքննության ենթարկելու որոշման համար հիմք էր ծառայել NewsBook կայքի այն հաղորդագրությունը, որ «Գրանդ Քենդի» ապրանքանիշի կոնֆետ գնած քաղաքացին դրանում որդ է հայտնաբերել և կոնֆետի լուսանկարն ուղարկել խմբագրություն:

Թե ինչն է եղել պատճառը, որ քաղաքացին կոնֆետի միջից որդ էր գտել, Արմինե Սուքիասյանի ի մեկնաբանմամբ. «Հավանաբար խախտված են եղել պահպանման պայմանները»:

Նշենք նաև, որ հիշյալ խանութում վաճառվող և փորձաքննության ենթարկված կոնֆետները եղել են պիտանելիության ժամկետի մեջ, ուստի՝ տվյալ խմբաքանակը վերացնելու անհրաժեշտություն չի առաջացել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տվյալ խանութին պարզապես ժամանակ է տրվել՝ պահպանման պայմաններում առկա որոշակի թերությունները շտկելու համար:

Ինչ վերաբերում է «Գրանդ Քենդի» գործարանում ստուգումներ անցկացնելուն, ապա Արմինե Սուքիասյանի խոսքով՝ լաբորատոր փորձաքննության նման արդյունքներից հետո դրա անհրաժեշտությունը վերանում է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (228)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS