X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Unicode-ը ռուբլու նշանի համար խնդրել է չօգտագործել հայկական այբուբենի «Ք» տառը


* 12-12-2013, 17:48 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 801 անգամ


Unicode-ը ռուբլու նշանի համար խնդրել է չօգտագործել հայկական այբուբենի «Ք» տառը
Tert.am: Unicode-ը խնդրել է ՌԴ Կենտրոնական բանկին ռուբլու նշանի համար չօգտագործել հայկական այբուբենի 36-րդ տառը՝ Ք-ն (U+0554), որն առաջին հայացքից նման է ռուսական արժույթի նշանին: Այդ մասին ասված է կոնսորցիումի հաղորդագրության մեջ, գրում է lenta.ru-ն:

Ռուբլու նոր գրաֆիկական նշանին նվիրված քննարկմանը մասնակցել է նաև Մայքլ Էվերսոնը՝ նոր նշաններ շրջանառության մեջ դնելու բազմաթիվ առաջարկների հեղինակը: Նա նշել է, որ արդեն աշխատում է ռուբլու նոր նշանը Unicode-ում ներառելու ուղղությամբ:

Բանավեճ այն մասին, որ ռուբլու նոր նշանն անհրաժեշտ է ներառել Unicode-ում, բազմիցս է առաջացել, սակայն մինչև հիմա դա չի արվել. ինչպես բացատրել է Էվերսոնը, դրա համար անհրաժեշտ է, որ նշանը պաշտոնապես հաստատվի:

Ռուսաստանի բանկը պաշտոնապես հաստատել է ռուսական արժույթի գրաֆիկական նշանը դեկտեմբերի 11-ին: Կենտրոնական բանկի կայքում քննարկման էր դրվել հինգ տարբերակ, ընտրված նշանի համար ձայն է տվել քվեարկողների 61 տոկոսը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (324)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS