X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել


* 29-11-2013, 19:44 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1455 անգամ


Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ գործն ուղարկվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական գործի դատարան մուտք լինելու մասին Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը առաջին անգամ լսել է «Փաստինֆո»-ի թղթակցից. նրա տեղեկացմամբ կողմը պաշտոնապես այդ մասին չէր ծանուցվել:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 28.11.2013թ. դատավորի կողմից կայացվել է ինքնաբացարկի որոշում: Ըստ պաշտպանի, դատավորն իր նախաձեռնությամբ է ինքնաբացարկ կայացրել, քանի որ դատական նիստ չի եղել և կողմերը չէին կարող ինքնաբացարկ հայտնել։ «Պաշտոնական որևէ ծանուցում չի ստացվել անգամ այն մասին, որ քրեական գործը մուտք է եղել դատարան և եթե ինքնաբացարկի որոշում է եղել, ապա պետք է կողմերին ուղարկվեր, իսկ մենք չենք ստացել»,-ասել է Երեմ Սարգսյանը:

Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանը, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում, ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակի ռեժիմի վրա, ինքնաձիքի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ։ Արդյունքում, գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից շարքային Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել հրազենային մարմնական վնասվածք՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (38)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS