X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ոստիկանության պաշտոնյան դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև կատարել շորթում


* 31-10-2013, 16:25 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1268 անգամ


Ոստիկանության պաշտոնյան դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև կատարել շորթում
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքի փոխանցմամբ Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Գ. Գ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն 1997 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է բաց բաժնետիրական ընկերություններից մեկի սեփականատերը, որին պատկանել է Երևան քաղաքում գտնվող 0,5 հեկտար հողատարածքը: 2008 թվականին ՀՀ ոստիկանության պաշտոնյան օգտվելով պաշտոնեական դիրքից իրեն բազմիցս հրավիրել է ոստիկանության բաժնի իր աշխատասենյակ, սպառնալիքներ հնչեցնելով իր և ընտանիքի անդամների նկատմամբ հանցագործության մեղսագրմամբ հետապնդումներ իրականացնելու մասին, պահանջել է իրեն հանձնել վերը նշված հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը: Ոստիկանության պաշտոնյայի պահանջը մերժելուց հետո ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի անդամներին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից անհիմն սկսվել են հանցագործություններ մեղսագրվել:

Հետապնդումներից խուսափելու նպատակով Գ.Գ.-ն իրեն պատկանող ընկերության 97 տոկոս բաժնետոմսերը 2009 թվականին ժամանակավորապես նվիրել է իր մտերիմ Լ. Տ.-ին: Սակայն երբ հետապնդումները դադարել են Լ. Տ.-ն հրաժարվել է վերադարձնել բաժնետոմսերը՝ խաբեությամբ տիրանալով ընկերության 97 տոկոս բաժնետոմսերին:
Նախաքննությունը շարունակվում է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (233)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS