Ավստրիական մանկական հիվանդանոցին կից կառուցվող Բժշկական կենտրոնի շինարարության ավարտի համար նոր վերջնաժամկետ է սահմանվել: Այն, ի սկզբանե, նախատեսվում էր շահագործման հանձնել 2012թ. գարնանը, այնուհետ, սակայն, շինարարության ժամկետը կրճատվեց եւ կանգ առավ 2011-ի դեկտեմբերի վրա: Շինարարը թեեւ խոստացավ հանրապետության նախագահին շինաշխատանքներն ավարտին հասցնել այդ ամսում, սակայն ժամկետի մեջ չտեղավորվեց: Հիմա կառույցի շահագործման վերջնաժամկետ նորից նշվում է այս տարվա գարունը, մասնավորապես, ապրիլ ամիսը:Առավել մանրամասը տեսանյութում:

+14°
























