Այսօր մեծն Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Այսօր մեծն Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է


* 27-04-2012, 14:30 | Բաժին: Հասարակություն, Մշակույթ | Հեղինակ: Elya | Դիտվել է 1841 անգամ


Այսօր մեծն Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է


97 տարի ու մի ամբողջ հավերժություն: Ապրիլի 27-ը մեծահամբավ գրող Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է: Շիրազը աշխարհի ու մարդու արարչագործական գոյաբանության եւ նրա երթի պատմական ճակատագիրը պարզող ընդգրկումների բանաստեղծ է: Որպես բնության գլուխգործոց, որպես բոլոր գարունները թագավորած բնության արքա` կանգնում է ինքը` մարդը եւ մարդու մեջ խտացված մարդկությունը: Դա նաև նշանակում է, որ նա ինքը` մարդը ու իրենով ընդհանրացված մարդկությունը ոչ միայն ժամանակների ծնունդ է ու խտացում, այլև այդ ժամանակների շարժումն իմաստավորող անսպառ մի ոգի: Այդ իսկ պատճառով Շիրազը ժամանակային մեծ ընդգրկումների բանաստեղծ է, որ խոսում է հավերժության հետ եւ մարդ աշխարհի հոգեւոր աշխարհը ձեւավորող հավերժական խոհերի ու ապրումների հետ. "Բոլոր դարերն իմ հոգում... Ես պոետն եմ դարերի",- ահա այս զգացողությունն է, որ դառնում է նրա գեղարվեստական մտածողության հիմքը եւ ձեւավորում ընդգրկումների, համեմատություն-զուգորդությունների չափն ու կշիռը:Դիտեք տեսանյութը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (275)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS