
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր կայացել է քաղաքացի Վարդան Աշոտի Ղազարյանի դատավճիռը: Հիշեցնենեք, որ վերջինս բռնաբարել էր գիշերօթիկ հաստատությունում սովորող 10-ամյա մի աղջկա: Վարդան Ղազարյանը խոստովանել է իր մեղքը եւ դատարանից խնդրել մեղմել պատիժը: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 138 հոդվածի 3-րդ մասով եւ 118 հոդվածով: Վերը նշված հոդվածներով վերջնական պատիժ է սահմանվել 12 տարվա ազատազրկում եւ 50.000 դրամ տուգանք: