
Ապրիլի 23-ը գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է: Ամսաթիվը պատահական չի ընտրվել, այն խորհրդանշական է: 1616 թվականի հենց այդ օրը կյանքից հեռացել են Սերվանտեսը, Ուիլյամ Շեքսպիրը եւ նրանց ժամանակակից, Գարսիլասո դե լա Վեգան: Այս օրը բոլոր երկրները տոնում են մեծ շուքով: Հայաստանում եւս նշվում է օրը: Նշենք, որ ապրիլի 22-ին, Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հռչակվել է գրքի մայրաքաղաք: Խորհրդային միության ժամանակաշրջանում մեր երկիրը համարվել է առավել ընթերցասերներից մեկը: Պատկերն այսօր այլ է: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի բնակչության 70 %-ը ընթերցանությամբ չի զբաղվում: Երեւույթն առկա է նաեւ Գյումրիում: Քաղաքային գրադարանից օգտվողների թվի նվազում են արձանագրել պատասխանատուները:Դիտեք տեսանյութը: