Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Թմրանյութերի դեմ պայքարի ազգային գրասենյակի հրապարակած տարեկան զեկույցում (Ադրբեջանի առողջապահության նախարարության տվյալների հիման վրա) նշվում է, որ 2012թ. Ադրբեջանում թմրամոլների թիվը, 2011թ-ի համեմատ, աճել է՝ հասնելով 27 910-ի (26 717-ից):
Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ 2012թ. ընթացքում հոգենյարդաբանական կենտրոններում անանուն բուժում է անցել 567 թմրամոլ. այս ցուցանիշը կրկնակի գերազանցում է 2011թ-ի տվյալները: Ընդ որում՝ անանուն բուժվող 567 թմրամոլներից 528-ը կանայք են՝ 17-ով ավելի, քան նախորդ տարի:
«27 910 թմրամոլների 17 տոկոսը երիտասարդներ են: Պաշտոնական տվյալների համաձայն՝ թմրամոլների տարքիային ցենզը վերջին 5 տարվա ընթացքում անկում է արձանագրել՝ 30 տարեկանից հասնելով 17-ի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրի որոշ շրջաններում, հատկապես հարավում, արձանագրվել են թմրանյութերի օգտագործման դեպքեր 14-15 տարեկան դեռահասների շրջանում, ինչը առանձնակի մտահոգության տեղիք է տալիս»,-նշել է կենտրոնի տնօրեն Մազահիր Էֆենդիևը: