Երկրպագուները բողոքում են իրենց ակումբը սնանկ ճանաչելու վերջին որոշման դեմ: ԲԿՄԱ-ն ֆինանսական պատճառներով հրաժարվել է Եվրոպայի լիգային մասնակցելուց: Ոստիկանության հետ ընդհարումից հետո մարզասերները բողոքի գործողությունը շարունակել են «Բլգարսկայա արմիա» մարզադաշտի մոտ: Բանակայինների ղեկավարությունը (վերջերս նրա սեփականատերն ու գլխավոր մարզիչն է դարձել հանրահայտ Խրիստո Ստոյիչկովը) հունիսի 23-ին սնանկ հայտարարեց ակումբը:
Մինչ այդ նշվում էր, որ ծախսերի կրճատման նպատակով ԲԿՄԱ-ն կարող է միավորվել երկրի քառակի չեմպիոն «Լիտեքսի» (Լովեչ) հետ, որը նախկինում գլխավորել է Ստոյիչկովը: Եթե մինչև Բուլղարիայի առաջնության մեկնարկը՝ հուլիսի 20-ը, դա տեղի չունենա, ապա ԲԿՄԱ-ն բարձրագույն խմբի փոխարեն կմասնակցի սիրողական առաջնությանը: