X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գերմանացիներն ամենաառատաձեռն ազգն են թեյավճարների հարցում՝ ըստ Tripdvisor-ի


* 31-05-2013, 19:18 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1203 անգամ


Գերմանացիներն ամենաառատաձեռն ազգն են թեյավճարների հարցում՝ ըստ Tripdvisor-ի
Tert.am: Հանրահայտ TripAdvisor զբոսաշրջային կայքը սոցհարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում՝ պարզելու համար, թե որ ազգերի ներկայացուցիչներն են ճափորդությունների ժամանակ ամենաառատաձեռնը թեյավճարների հարցում։

Ինչպես նշում է LuxPlanet-ը, հարցմանը մասնակցել է 9 հազարից ավելի օգտատեր՝ աշխարհի 8 երկրից։ Այսպիսով՝ ամենաառատաձեռն զբոսաշրջիկներն են ճանաչվել Գերմանիայի բնակիչները։ Հարցված գերմանացիների 69%-ը նշել է, որ պարտադիր թեյավճար է թողնում։

Այնուհետ վարկանիշային աղյուսակում գերմանացիներին հաջորդում են ամերիկացիները, իսկ լավագույն եռյակը եզրափակում են ռուսները։

Իսկ ամենագծուծ զբոսաշրջիկներն են ճանաչվել իտալացիները, որոնց միայն 23%-ն է խոստովանել թեյավճար թողնելու մասին։

TripAdvisor-ի կազմած վարկանիշային աղյուսակն ունի հետևյալ դասավորությունը.
1. Գերմանացիներ- 69%,
2. Ամերիկացիներ - 57%,
3. Ռուսներ - 53%,
4. Բրազիլացիներ - 40%,
5. Ֆրանսիացիներ- 39%,
6. Բրիտանացիներ - 38%,
7. Իսպանացիներ - 36%,
8. Իտալացիներ - 23%։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS