X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Հարսնաքար»-ի գործով կհարցաքննվեն ևս շուրջ տասնյակ վկաներ


* 31-05-2013, 19:11 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1111 անգամ


«Հարսնաքար»-ի գործով կհարցաքննվեն ևս շուրջ տասնյակ վկաներ
«ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում որոշել է լրացուցիչ վկաներ դատակոչել դատարան:

Տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչները միջնորդել են որպես լրացուցիչ վկաներ հարցաքննել զգալի թվով անձանց: Լրացուցիչ վկաների թեկնածուներին, ըստ գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Դավթյանի, կարելի է բաժանել երկու խմբի՝ արդեն հարցաքննված և չհարցաքննված անձինք: Մեղադրողն ընդգծել է, որ մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել այն վկաների ցուցմունքները, որոնք նշանակություն են ունեցել մեղադրանքի գնահատման տեսանկյունից: Մեղադրողը նկատել է, որ մինչ դատարանում հարցաքննելը կարծիք կար, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դատարանում հարցաքննությունը «շրջադարձային ու հեղափոխություն է լինելու», սակայն այդպես տեղի չունեցավ: Մեղադրողի գնահատմամբ, ավելի բովանդակային ու ընդարձակ էին Ռ.Հայրապետյանի նախաքննական ցուցմունքները:

Մեղադրողը չի առարկել երեք վկաների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցներ Մամիկոն Հարությունյանին, Արթուր Մանուկյանին և Աշոտ Սնջոյանին դատարանում հարցաքննելու տուժողների ներկայացուցիչների միջնորդության դեմ, նրանց և ամբաստանյալների հեռախոսների միջև հեռախոսազանգեր են արձանագրվել: Դատարանը բավարարել է այս միջնորդությունը, ինչպես նաև համալիրի մի շարք մատուցողների դատարանում հարցաքննելու տուժող կողմի միջնորդությունները: Մյուս միջնորդությունների քննարկումը դատարանն առայժմ հետաձգել է՝ մինչև կպարզաբանվեն նրանց հարցաքննելու համար էական հանգամանքներ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (262)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS