X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Անկախ դատական ակտից՝ երեխային հարկադրաբար մյուս ծնողին չեն հանձնում


* 31-05-2013, 15:12 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1051 անգամ


Անկախ դատական ակտից՝ երեխային հարկադրաբար մյուս ծնողին չեն հանձնում
«ՓԱՍՏԻՆՖՈ»: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը այսօր կազմակերպել էր ավանդույթ դարձած միջոցառում, որին մասնակցել են 5-12 տարեկան թվով 120 երեխա, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է հարկադիր կատարման ծառայությունը:

Երեխաններին ողջունել և նրանց հետ միասին պարել ու երգել են հեքիաթների հերոսները, որից հետո փոքրիկները ստացել են նվերներ գրքերի ու խաղալիքների տեսքով, իսկ վերջում երեխաներին մատուցվել է պաղպաղակ:

Շնորհավորելով երեխաներին իրենց տոնի առթիվ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արդարադատության գնդապետ Սամվել Եգանյանը հավաստել է, որ միջոցառման մասնակից բոլոր երեխաները և այն երեխաները որոնք ճակատագրի բերում առնչվում են հարկադիր կատարողի հետ միշտ եղել և մնալու են ԴԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում:

«Ես համոզված եմ, որ այս երեխաներից յուրաքանչյուրը դառնալու է մեր երկրի, մեր ժողովրդի պետության և պետականության համար լիարժեք և պիտանի անդամ»,-ասել է Ս.Եգանյանը:

Նրա խոսքով, ԴԱՀԿ-ի գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: Թերևս այս վերջինն ամենադժվարին գործառույթն է,-ընդգծել է Սամվել Եգանյանն ու ավելացրել, որ այդ ընթացքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, քանի որ լինում են այնպիսի դեպքեր, երբ երեխան չի ցանկանում մի ծնողից մյուսի մոտ գնալ և անկախ այն հանգամանքից, որ կա դատական ակտ, երեխային հարկադրաբար մյուս ծնողին չեն հանձնում: Այս պահի դրությամբ այդպիսի երեխաների թիվը 4-ն է:

Այս դեպքում ԴԱՀԿ ծառայությունը դիմում է տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան մասնագետների, ինչպես նաև հոգեբանների օգնությանը: Ամենակարևորը երեխայի առողջական վիճակն է,-ասել է Ս.Եգանյանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (249)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS