«Արմավիա»-ն վաճառում է գույքը և սպասում իր պարտապաններին, -Tsayg.am-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Արմավիա»-ն վաճառում է գույքը և սպասում իր պարտապաններին


* 29-05-2013, 16:51 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 641 անգամ


«Արմավիա»-ն վաճառում է գույքը և սպասում իր պարտապաններին
«Փաստինֆո»: «Արմավիա»-ն վաճառում է գույքն էլ, ինքնաթիռներն էլ»,-ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցին` ասել են ընկերության մամուլի ծառայությունից` հավելելով. «Մենք նաև ունենք մեր պարտապանները, ովքեր պետք է անպայման մեր փողերը վերադարձնեն, որ մենք էլ կարողանանք մեր պարտքերը փակել»:

Այդուհանդերձ, ընկերությունում դեռ պնդում են, որ մտադիր են դիմել դատարան` ավիաընկերությունը սնանկ ճանաչելու հայցով:

«Դիմելու ենք, բայց միայն պարտքերի վերակազմավորումից հետո»,-ասել են ընկերության գրասենյակից` միաժամանակ նաև տեղեկացնելով, որ բոլոր պարտատերերի հետ ներկա պահին բանակցություններ են ընթանում և հենց որ ընկերությունը ստանա իր պարտքերը, իրենք էլ կփակեն իրենցը: «Բոլորը կփակենք, աստիճանաբար, բայց կփակվի»:

Ի դեպ, «Արմավիա»-ի գրասենյակից հետաքրքրվել են նաև, թե ինչպես են գնահատում ստեղծված այն իրավիճակը, որ «Արմավիա»-ն այդպես էլ դատարան չդիմեց` սնանկ ճանաչվելու համար, բայց պետական մարմիններն արդեն դիմել են դատարան` «Արմավիա»-ից պահանջելով վճարել իրենց պարտքերը:

Ընկերությունից պարզաբանել են, որ բանակցում են նաև դատարան դիմած պետական կառույցների հետ: Հարցին, թե արդյոք դա չի՞ խանգարի բանակցությունների ընթացքին, «Արմավիա»-ից ասել են. «Ոչ, չի խանգարի, քանի որ դատարանում կողմերը կարող են գալ խաղաղ համաձայնության»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (199)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS