X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վարորդները խախտումների մասին տեղեկություն կարող են ստանալ SMS–ների միջոցով


* 22-05-2013, 18:15 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 700 անգամ


Վարորդները խախտումների մասին տեղեկություն կարող են ստանալ SMS–ների միջոցով
2013 թվականի ապրիլի 15-ից գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալու համակարգը:

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, SMS հաղորդագրություն ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել ՀՀ ոստիկանության հետ համագործակցող «Նիկիտա Մոբայլ» ընկերության և «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից համատեղ մշակված www.4car.am կայքում:

Գրանցման համար անհարժեշտ է հաստատել հեռախոսահամարը, լրացնել անձնական տվյալները և լրացնել մեքենայի հաշվառման համարանիշը և հաշվառման վկայագրի համարը։

Եթե մուտքագրված տվյալները ճիշտ են, ապա հաստատվում է կայքի կողմից և 1 ժամվա ընթացքում քաղաքացին ստանում է մինչ այդ պահը կատարված խախտումների պատմությունը, որից հետո յուրաքանչյուր նոր հայտնաբերված խախտման վերաբերյալ քաղաքացին ստանում է SMS հաղորդագրություն, որին մանրամասն կարելի է ծանոթանալ 4car.am կայքում:

Կայքում հնարավորություն կա նաև տեսնել տեսագրությունը և կատարել վճարում: Ներկա պահին կայքում կա 1801 գրանցված բաժանորդ:

Բացի այդ, մինչև ս.թ. հուլիսի 1-ը տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտեղադրվի նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում, և յուրաքանչյուր վարորդ, մինչև սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (228)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS