X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կանայք, վերցնելով զինվորի դագաղը, ոտաբոբիկ մի կերպ անցել են մեքենաների արանքներով


* 22-05-2013, 18:04 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 828 անգամ


Կանայք, վերցնելով զինվորի դագաղը, ոտաբոբիկ մի կերպ անցել են մեքենաների արանքներով
Slaq.am: Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, սպանված զինծառայող 19-ամյա Լյուքս Ստեփանյանի հարազատներին զինվորի թաղման օրը՝ մայիսի 18-ին, ծեծի են ենթարկել, երբ նրանք փորձել էին դին տեղափոխել մայրաքաղաք՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց: Վերջիններիս ճանապարհը փակել են ռազմական ոստիկանության մեքենաները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցները և ամեն կերպ փորձել խոչընդոտել հարազատների մուտքը Երևան: «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ սպանված զինվորի հարազատները, մոռանալով իրենց վիշտը, ծեծի ենթարկվելով, ջարդուփշուր անելով մեքենաները, մի կերպ հասել են Սևան-Երևան ավտոճանապարհին:

Նույնիսկ կանայք, վերցնելով զինվորի դագաղը, ոտաբոբիկ մի կերպ անցել են մեքենաների արանքներով, որպեսզի կարողանան առաջ շարժվել: Նրանց դիմադրել են ինչպես ոստիկանության, այնպես էլ ՊՆ ՌՈ աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստով: Բանը հասել է նույնիսկ քարերով հարվածելուն:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված զինվորի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, նույնպես հաստատել է տեղեկությունը:
Թերթը նշում է, որ հարազատներին խոչընդոտող մեքենաների թվում եղել են նաև ՊՆ համարանիշերով մեքենաներ` ՊՆ 0222 Մ, ՊՆ 101, ՊՆ 2888: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել է. «Եթե կա փաստ, ապա թող այդ հարցով զբաղվեն իրավապահները, քրեական գործ հարուցեն և պատժեն մեղավորներին»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (228)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS