X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

"Ցայգ" հռը-ն արժանացել է շնորհակալագրի


* 18-05-2013, 19:20 | Բաժին: Հասարակություն, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 968 անգամ


"Ցայգ" հռը-ն արժանացել է շնորհակալագրի
2013 թվականին երաժիշտ-կատարողների "Վերածնունդ" միջազգային 5-րդ մրցույթ փառատոնին և երիտասարդ կոմպոզիտորների "Վերածնունդ" 2-րդ միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցել է 30 երկրի 2415 երաժիշտ-կատարող: Նրանցից 10-ը արժանացել են մեծ մրցանակի: 30 երկրի 720 մասնակից ստացել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Պատվոգրեր են հանձնվել նաև մրցույթ-փառատոնի կազմակերպիչներին: Նրանց դրամական պարգևի է արժանացրել նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: "Ցայգ" հռը-ն ևս արժանացել է շնորհակալագրիª մրցույթ-փառատոնի աշխատանքները լավագույնս լուսաբանելու համար: "Ցայգ" ՀՌԸ-ն, նշենք, որ հանդիսանում էր այս փառատոնի ինֆորմացիոն հովանավորը: Եվ ոչ միայն: "Ցայգ" հեռուստառադիոընկերությունը ինֆորմացիոն հովանավոր է եղել շատ թատերական ներկայացումների, մշակութային միջոցառումների: Համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ նույնպես շարունակական բնույթ է կրում: Դրա վառ ապացույցը կարելի է համարել, օրինակ "Պրոֆ պրոդաքշնի" հետ համատեղ իրականացվող "Ջազը և Գյումրին" նախագիծը, որը նպատակ ունի խթանել ջազի զարգացումը Գյումրիում: Դիտեք տեսանյութը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (101)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS