X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Այս գիշերը թանգարանային է


* 18-05-2013, 16:23 | Բաժին: Հասարակություն, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 886 անգամ


Այս գիշերը թանգարանային է
Ամբողջ աշխարհում մայիսի 18-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր: Այն տոնացույցում հայտնվել է 1977թ., երբ Թանգարանների միջազգային խորհրդի նիստում ընդունվել է ռուսական կազմակերպության առաջարկը մշակութային այս տոնը ներմուծելու վերաբերյալ: 1978 թվականից թանգարանների միջազգային օրը սկսել են նշել ավելի քան 150 երկրում: Թանգարանային գիշեր միջոցառումների շրջանակներում Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրինությունը միջոցառում է անցկացրել Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում` նվիրված Վլադիլեն Բալյանի ստեղծագործական գործունեության 60-ամյակին: Ներկա են գտնվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները, բաժնի պետերը և գյումրեցիները: Հնչել են կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի ստեղծագործություններից: "Երգերս անխիղճ արագությամբ դադարում են իմը լինելուց, շատ արագ տերեր են գտնում ժողովրդի մեջ", մի առիթով ասել է անվանի կոմպոզիտորը: "Սերս գաղտնի թող մնա" երգի երաժշտությունը, որը Բալյանը գրել է Հովհաննես Շիրազի խոսքերի հիման վրա, երկար տարիներ համարվում է ժողովրդական: "Էդ երգը դու ես գրել: Ըդպես մեկն էլ գրե ու հանգիստ էղի", ասել է բանաստեղծը կոմպոզիտորին: Վլադիլեն Բալյանը սիրված է բոլորի կողմից: Նրա գործերը մեծագույն արժեք են ներկայացնում հայերիս համար: Դիտեք տեսանյութը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (247)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS