Գյումրիում ականներ են հայտնաբերվել. թարմացված, -Tsayg.am-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում ականներ են հայտնաբերվել. թարմացված


* 17-05-2013, 20:00 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 701 անգամ


Գյումրիում ականներ են հայտնաբերվել. թարմացված
Գյումրու Սևերսկի 10 շենքի բակում ականներ են հայտնաբերվել: "Ցայգ" հեռուստաընկերություն հնչած ահազանգի հետքերով գնացած մեր գործընկերներ Արմենուհի Մինասյանն ու Արթուր Մարգարյանը հասել են նշված վայր, նկատել ականի նմանվող առարկաներն ու այդ մասին տեղյակ պահել ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանին: Զանգից հետո դեպքի վայր են շտապել փրկարարները, ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, Ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները` ոստիկանության մայոր Սեդրակ Կյուրեղյանի գլխավորությամբ, քրեական հետախուզության ավագ օպեր-լիազոր Արթուր Գրիգորյանը, ՇՄ քննչական բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչ Արմեն Առաքելյանը, ԱԱԾ ներկայացուցիչները: Տարածքը շրջափակվել է, հնարավոր վտանգից զերծ մնալու նպատակով: Այնուհետ կատարվել է տարածքի ուումնասիրություն, հայտնաբերվել է 5 և ավել ական: Սակրավորն ևս ժամանել է և կատարել իր աշխատանքը: Ըստ նրա, հայտնաբերվածներն իսկապես ականներ են, սակայն իրենցից որևէ վտանգ չեն ներկայացնում: Դրանք տեղափոխվել են հատուկ վայր և ենթարկվելու են փորձաքննության, որի արդյունքների ամփոփումից հետո պարզ կդառնա պատասխանատուների հետագա գործողությունների ընթացքը: Դիտեք տեսանյութը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (199)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS