X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լոս-Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիի ֆիլմում գրագողության տարրեր չի հայտնաբերել


* 30-03-2013, 20:12 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 950 անգամ


Լոս-Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիի ֆիլմում գրագողության տարրեր չի հայտնաբերել
Լոս-Անջելեսի դաշնային դատարանը գրագողության տարրեր չի գտել Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտը հանդիսացող «Արյան և մեղրի երկրում» (In the Land of Blood and Honey) ֆիլմում, ուստի և մերժել է խորվաթ լրագրող և գրող Ջեյմս Բրեդդոկի հայցը:

2011 թ. Բրեդդոկը հոլիվուդյան աստղին մեղադրել էր մտավոր սեփականատիրոջ իրավունքները խախտելու և իր «Սրտակեղեք» գրքից մի քանի դրվագներ փոխառելու մեջ: Ջոլին, իր հերթին, հայտարարել էր, որ ֆիլմը և գիրքը ոչ մի ընդհանրություն չունեն: Ռեժիսորի խոսքերով՝ իր ֆիլմը հիմնված է այն իրադարձությունների վրա, որոնց դերասանուհին ականատես է եղել Բալկաններում որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան աշխատելիս: Դերասանուհու դիրքորոշմանը, փաստորեն, համաձայն է նաև դատավորը:

«Արյան և մեղրի երկիրը» ֆիլմը պատմում է մի սերբի մասին, ով սիրահարվում է բոսնիացի մուսուլմանուհու, սակայն Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում սկսված պատերազմը կանգնում է սիրահար զույգի ճանապարհին: Կինոժապավենի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թ. դեկտեմբերին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:






Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/11546.html

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (284)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS