Le Monde. Լեռնային Ղարաբաղը օդային հաղորդակցություն է ցանկանում Հայաստանի հետ, -Tsayg.am-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Le Monde. Լեռնային Ղարաբաղը օդային հաղորդակցություն է ցանկանում Հայաստանի հետ


* 30-03-2013, 17:11 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1017 անգամ


Le Monde. Լեռնային Ղարաբաղը օդային հաղորդակցություն է ցանկանում Հայաստանի հետ
Լեռնային Ղարաբաղի և Երևանի միջև առաջին ավիաչվերթները, որ մի քանի անգամ հետաձգվել է միջազգային դիվանագիտական ճնշման արդյունքում, կարող է իրականացվել արդեն այս գարնանը: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը: Փարիզում գտնվող Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն ինքն է այդ մասին հայտնել թերթին:

«Մենք ավարտել ենք օդանավակայանի շինարարությունը հինգ կամ վեց ամիս առաջ»,-ասել է նա և հավելել. «Չվերթները կլինեն անպայման: Ժամկետը սահմանված չէ, քանի որ դեռ կան որոշ տեխնիկական դետալներ, որոնք պետք է լուծել: Պետք է այդ հարցին մարդկային, այլ ոչ քաղաքական տեսանկյունից մոտենալ: Մարդիկ իրավունք ունեն ցամաքով և օդով ազատ տեղաշարժման»:

«Ադրբեջանի հետ պատերազմի ավարտից գրեթե 12 տարի անց տնտեսապես թույլ զարգացած անկլավը այդկերպ պայքարում է մեկուսացման դեմ: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հաղորդակցության հիմնական ճանապարհը երկար և անհարմար ճանապարհն է, որը տեղ-տեղ բլրապատ է, և ձմռանը բարդ է երթևեկել ուժեղ ձնաբքի պատճառով: Ճանապարհը մոտ ութ ժամ է տևում:

Փետրվարին վերընտրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով ինքն էլ ծնունդով Ղարաբաղից է, խոստացել է, որ ինքն է լինելու առաջին չվերթի ուղևորը: Իրենց կողմից Ադրբեջանի իշխանություները ակտիվորեն բողոքել են իրենց օդային տարածքի խախտման դեմ: «Եթե Ադրբեջանն ուժ կիրառի, նոր պատերազմ կլինի: Եվ իրենք չեն կարող օգտագործել ինքնաթիռները` կանխելու չվերթները, քանի որ մենք ՀՕՊ մեր միջոցներն ունենք»,-ասել է Հարությունյանը: Նա նաև ընդգծել է, թե Մինսկի խմբի դիվանագետները հաճախ են օգտագործում ուղղաթիռները, որ թռչեն Ստեփանակերտ: «Ի՞նչ տարբերություն ուղղաթիռի և ինքնաթիռի միջև»,-ժպիտով ասել է նա»:






Աղբյուրը՝ http://news.am/arm/news/146671.html

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (199)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS