Ռուսաստանի Պետդումա հաջորդ շաբաթ կմտցվի 21 տարեկանից փոքր անձանց ալկոհոլ վաճառելու արգելքի վերաբերյալ օրինագիծը, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով ՌԴ Սոցիալական քաղաքականության և առողջապահության դաշնային միության կոմիտեի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Ֆետիսովին, ով տվյալ փաստաթղթի մշակողն է։
«Փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով կառավարության արտահայտած նկատողությունները, սակայն 21 տարեկանից փոքր անձանց ալկոհոլ վաճառելու վերաբերյալ արգելքի և այդ անձանց ալկոհոլ վաճառողների պատասխանատվության սկզբունքային գաղափարախոսությունը օրենքում մնացել են անփոփոխ»,-նշել է Ֆետիսովը։
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2013/03/30/fetisov/