X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սոսո Պավլիաշվիլիին մեղադրանք չի առաջադրվել. փաստաբան


* 30-03-2013, 14:41 | Բաժին: Հասարակություն, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 1012 անգամ


Սոսո Պավլիաշվիլիին մեղադրանք չի առաջադրվել. փաստաբան
Հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին որևէ կապ չունի Թբիլիսիում գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության հետ։ Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է երգչի և նրա փեսայի՝ Վախթանգ Չխեպելիայի փաստաբան Լևան Ջավախաձեն։

«Պավլիաշվիլիի դեմ դեռևս որևէ մեղադրանք չի առաջադրվել, և գործարարի սպանության գործում չկա Պավլիաշվիլիի մեղքն ապացուցող որևէ փաստ»,-ասել է փաստաբանը։

Նա նշել է, որ դատախազությունն ուսումնասիրում է գործը, իսկ պանված գործարարը Սոսո Պավլիաշվիլիի ընկերն է եղել։
Գործարար Ադուաշվիլին սպանվել էր Թբիլիսիում՝ 2012թ.-ի նոյեմբերին։ Գործով ձերբակալվել է Սոսո Պավլիաշվիլիի փեսան (քրոջ ամուսինը) և ևս 5 մարդ։

Երեկ Վրաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչը Թբիլիսիի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ հայտնի երգչի անունը շրջանառվում է գործարարի սպանության գործի շրջանակներում և այդ մասին ցուցմունք կա։

Ավելի վաղ ՌԴ տարածքում ապրող երգիչը հայտարարել էր, որ ինքը եղել է գործարարի լավագույն ընկերը և աբսուրդ էր համարել տեղեկությունը, որ ինքը կապ ունի այդ սպանության հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն՝ Սոսո Պավլիաշվիլիի դեմ քրեական գործ էր հարուցվել։






Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2013/03/30/soso/

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (284)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS