X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրք լրագրողն առաջարկել է փոխել թուրքական դրոշի անվանումը


* 29-03-2013, 20:21 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1924 անգամ


Թուրք լրագրողն առաջարկել է փոխել թուրքական դրոշի անվանումը
Թուրք լրագրող Հիլալ Քափլանը թուրքական հեռուստատեսության A Haber ծրագրի «Ամեն կողմին 80 րոպե» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ թուրքական դրոշի անվանումը պետք է փոխել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փորձելով պատասխանել այն հարցին, թե ինչու Նովրուզի տոնակատարության ժամանակ քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ անցկացված հանրահավաքում ոչ մի թուրքական դրոշ չի բարձրացվել, Քափլանն ասել է. «Թուրքական դրոշի անվանումը պետք է փոխել: Այն կարող է կոչվել «Թուրքիայի դրոշ», կամ «Պետական դրոշ», բայց ոչ «Թուրքական դրոշ»: Նովրուզը համապետական տոն չէ, դրա համար քրդերն այնտեղ թուրքական դրոշ չեն բարձրացրել»:

Թուրք լրագրողը քննադատել է նաեւ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիին եւ մեղադրել նրան Թուրքիայում քրդական խնդրի լուծման հետ կապված` բաժանարար գործունեություն ծավալելու մեջ: «Բահչելին ասում է, որ Բուրսան կանգնած է թուրք ազգի եւ թրքականության կողքին: Իսկ եթե քուրդն էլ Հաքքարիում դա ասի քրդերի մասին, ինչ տեղի կունենա: Իսկական բաժանարարն այստեղ ով է»,-հարցադրել է լրագրողը:






Աղբյուրը՝ http://armenpress.am/arm/news/713321/turq-lragroxn-arajarkel-e-pokhel--turqakan-droshi-anvanumy.html

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (160)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS