X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Արմավիան» կասեցնում է բոլոր չվերթները և սկսում է սնանկության գործընթաց


* 29-03-2013, 17:50 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 764 անգամ


«Արմավիան» կասեցնում է բոլոր չվերթները և սկսում է սնանկության գործընթաց
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցնել չվերթները: «Արմենպրես»-ին ավիաընկերությունից տեղեկացրին, որ վերջին երեք տարիների ընթացքում «Արմավիա» ավիաընկերության սեփանակատերն ավիաընկերության զարգացման համար միջոցներ է ներդրել իրեն պատկանող այլ բիզնեսներից: Իրավիճակն այնպիսին էր, որ աշխատել նման կերպ այլևս հնարավոր չէր, և հենց այդ պատճառով էլ որոշում է ընդունվել կասեցնել բոլոր չվերթները և սկսել սնանկության գործընթաց: «Արմավիա» ավիաընկերությունը շնորհակալություն է հայտնում իր ուղևորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի:

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը մարտի 28-ին հայտարարել էր, որ «Արմավիա» ավիաընկերությունը ներկայում չունի այնպիսի ֆինանսական հնարավորություններ, որ կարողանա ազգային ավիափոխադրողի պայմանագիրը երկարաձգել և պետության կողմից իր առջև դրված պարտականությունները կատարել: Պայմանագրի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին: Նա չէր բացառել, որ «Արմավիան» հայտարարություն կանի իր սնանկության մասին: Մինչ այժմ ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ստանալու համար որևէ ավիաընկերություն դեռ չի դիմել:

«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2001 թվականից չվերթներ է իրականացրել ունենալով ընդամենը մեկ օդանավ: 2007 թվականին օդանավերի քանակն արդեն հասել էր 14-ի: Գործունեության 2007- 2010 թվականներին ավիաընկերությունը երաշխավորել է իրեն որպես վստահելի գործընկեր, որը բարեխղճորեն և որակով կատարել է իր առջև դրված պարտականությունները: Արդեն մի քանի ամիս բանակցություններ էին ընթանում «Արմավիա»-ի վաճառքի շուրջ: Ընկերությունը հայտարարել է, որ բանակցությունները տարվում են իտալական և օտարերկրյա այլ կազմակերպությունների հետ:





http://armenpress.am/arm/news/713273/armavian-kasecnum-e-bolor-chvertnery-ev-sksum-e-snankutyan.html

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (160)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS