X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Հարսնաքար»-ի գործով պաշտպանները միջնորդեցին դռնփակ նիստեր անցկացնել


* 26-03-2013, 19:50 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 724 անգամ


«Հարսնաքար»-ի գործով պաշտպանները միջնորդեցին դռնփակ նիստեր անցկացնել
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը իրենց պաշտպանյալների ցուցմունքները դռնփակ նիստում անցկացնելու մասին: Դատարանը գտավ, որ չկան բացառիկ հիմքեր դատական նիստերը դռնփակ անցկացնելու համար:

Պաշտպանական կողմը դժգոհեց, որ անցյալ դատական նիստին ռեստորանային համալիրի մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանի ցուցմունքները զանգվածային լրատվության որոշ միջոցներ աղավաղել են, ուստի կողմը մտավախություն ունի, որ ամբաստանյալների ցուցմունքների հրապարակայնությունը կարող է ազդել արդար դատաքննության, մասնավորապես՝ լրացուցիչ վկաների հարցաքննության վրա, եթե դատարանը բավարարի նրանց դատակոչելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Մեղադրող Արթուր Դավթյանի գնահատմամբ՝ պաշտպանական կողմը չներկայացրեց հիմնավորումներ, որոնց պարագայում կարելի էր դատական նիստերն անցկացնել դռնփակ: Մեղադրողը շեշտեց նաև, որ լրագրողների իրավական գնահատականները չեն կարող ազդել արդարադատության վրա:

Տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը նույնպես նշեց, որ պաշտպանական կողմը չվկայակոչեց որևէ կոնկրետ փաստական հղում պաշտպանության իրավունքի խախտման վերաբերյալ: Նա ընդգծեց, որ առհասարակ առկա է որևէ լրատվամիջոցի կողմից անմեղության կանխավարկածի խախտման պոտենցիալ վտանգ, ինչը քաղաքացիաիրավական դաշտում լուծման ենթակա խնդիր է:

Պաշտպանական կողմը դժգոհություն հայտնեց նաև ամբաստանյալների ցուցմունքները տեսաձայնագրելու կապակցությամբ: Ըստ կողմի՝ ԶԼՄ-ները ներկայացնում են մոնտաժված և հիմնականում մեղադրական բնույթի տեսանյութեր:

Ամբաստանյալներն այսօրվա նիստում հայտարարեցին, որ այս պահին պատրաստ չեն ցուցմունք տալ, իսկ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին պատրաստ կլինի ցուցմունք տալ: Դատարանը հետաձգեց դատական նիստը մինչև մարտի 29-ը՝ հաշվի առնելով Գ.Մարգարյանի հիշյալ հայտարարությունը, ինչպես նաև այլ քրեական գործով քննչական գործողության մասնակցելու համար դատական նիստը հետաձգելու նրա պաշտպան Մարինե Թովմասյանի միջնորդությունը:






Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/hy/node/10841

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (160)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS