X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Չեխիայի դատարանը օրենքով գող Անդրանիկ Սողոյանին դատապարտել է 22 տարվա ազատազրկման


* 28-02-2013, 20:15 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1106 անգամ


Չեխիայի դատարանը օրենքով գող Անդրանիկ Սողոյանին դատապարտել է 22 տարվա ազատազրկման
Պրահայի քաղաքային դատարանը փետրվարի 25-ին օրենքով գող Անդրանիկ Սողոյանին դատապարտել է 22 տարվա ազատազրկման` հայ գործարարի սպանությունը պատվիրելու համար: Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել: Այդ մասին հայտնում է «České Noviny»-ը:

Ըստ մեղադրական եզրակացության` այժմ արտասահմանում գտնվող Սողոյանը 2007թ. պատվիրել էր սպանությունը, սակայն վարձու մարդասպանը սխալմամբ ուրիշին էր դանակահարել: Նախկինում դատարանը երկու անգամ արդարացրել էր Սողոյանին, սակայն գործը վերադարձվել էր վճռաբեկ դատարան: Դատարանը Սողոյանի համախոհներին դատապարտել է 12-18 տարվա ազատազրկման:

Սողոյանին եւ նրա համախոհ Գիլանի Ալիեւին սկզբնապես մեղադրանք էին ներկայացրել սպանության կազմակերպման եւ մահափորձի համար: Այսօր դատարանը վերջին հանցագործությունը որակել է որպես շանտաժ: Մյուս դատապարտվածներն են Մահոմեդ Ալիեւը, Արսեն Կակոսյանը եւԱրսեն Առաքելյանը: Ըստ մեղադրական եզրակացության` Սողոյանը եւ Գիլիանի Ալիեւը պայմանավորվել էին սպանել հայ գործարարի: Մահոմեդ Ալիեւը վարձել էր ուկրաինացի Թիմուր Տրետյակովին, որին 2007թ. նոյեմբերի 13-ին բերել էր Պրահայի Վացլավի անվան հրապարակ, որտեղ էլ Տրետյակովը հարձակվել էր այլ հայի վրա: Բժշկական արագ միջամտությունը փրկել էր այդ մարդու կյանքը:

Երկու շաբաթ անց եւս մեկ փորձի համար Տրետյակովն Առաքելյանից զենք էր ստացել, իսկ Կակոսյանը նրան հայտնել էր զոհի բնակության վայրը եւ թե ինչ մեքենա է վարում: Այնուամենայնիվ, Տրետյակովը նորից տապալվել էր` կրակելով զոհի մեքենան վարող 25-ամյա տղամարդուն:

Տրետյակովն ավելի վաղ դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման: Մահոմեդ Ալիեւը շանտաժի համար դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման: Սողոյանը եւ մյուս կասկածյալները հենց սկզբից էլ չեն ընդունել իրենց մեղքը: Սողոյանը կալանքից ազատվել էր հենց առաջին արդարացնող դատավճռից հետո: Ըստ լրատվամիջոցների` նա մեկնել է Հայաստան:






Աղբյուրը՝ http://news.am/arm/news/142430.html

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (284)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS