X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ջորջ Բուշի և Սահակաշվիլիի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող հայի պատիժը չի վերանայվի


* 28-02-2013, 16:29 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 923 անգամ


Ջորջ Բուշի և Սահակաշվիլիի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող հայի պատիժը չի վերանայվի
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանի (Վրաստանի քաղաքացի) պատիժը չի մեղմվի: Ինչպես հաղորդում է վրացական Apsny.ge կայքը, Վլադիմիրի մայրը՝ Անժելա Հարությունյանը, այսօր Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, որ ինքը քրեական գործը վերանայելու խնդրանքով դիմել է Վրաստանի արդարադատության նախարարություն, սակայն, մերժում է ստացել:


Վլադիմիր Հարությունյանը 2006թ. ցմահ ազատազրկման էր դատապրտվել՝ 2005թ. մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի (այդ ժամանակվա նախագահ) ելույթի ժամանակ ահաբեկչության փորձ կատարելու համար: Հետաքննության տվալներով՝ Հարությունյանն այդ օրը մարտական վիճակի բերված նռնակ էր նետել հրապարակի հարթակի ուղղությամբ, որի վրա կանգնած են եղել նախագահներ Բուշն ու Սաակաշվիլին: Նռնակը, սակայն, չէր պայթել:


Հարությունյանը ձերբակալվել էր 2005թ. հուլիսի 20-ին՝ Վաշլիջվար գյուղի իր տանը: Ձերբակալման ժամանակ Վլադիմիրը զինված դիմադրություն էր ցույց տվել, ինչի հետևանքով սպանվել էր Վրաստանի ՆԳՆ հակահաբեկչության բաժանմունքի պետը: 2005թ. հուլիսին Վլադիմիրը խոստովանել էր մեղքը՝ ասելով, որ դա արել է ի նշան վրացական բանտերում հացադուլ հայտարարած բանտարկյալների հետ համերաշխության: 2006թ. հունվարին նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել:

2013թ. հունվարին, երբ Վրաստանում ուժի մեջ էր մտել «Համաներման մասին» օրենքը, Վլադիմիրի մայրը դիմել էր Արդարադատության նախարարություն՝ խնդրելով վերանայել որդու քրգործը ու նրան ճանաչել որպես քաղբանտարկյալ:

«Հունվարի 4-ին ես դիմում ներկայացրի Արդարադության նախարարություն՝ պահանջելով ազատ արձակել որդուս, սակայն օրերս պատասխան ստացա, որ դատավճիռը վերանեյլն անհնար է»,-պատմել է կինը:

Անժելան պնդում է, որ իր որդին անմեղ է, որևէ մահափորձ չի կատարել: «Ես ետ չեմ կանգնելու: Կրկին դիմելու եմ համապատասխան գերատեսչություններին՝ պահանջելով վերանայել գործը: Դիմումիս կցելու եմ դեպքի վայրում ներկա եղած ոստիկանների ցուցմունքները, որոնք հերքում են պաշտոնական տվյալները, թե տղաս նռանակ է նետել»,-ասել է Վլադիմիրի մայրը:





tert.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (227)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS