X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Երիտասարդները պահանջում են ԵՊՀ ռեկտորի օգնականի հրաժարականը


* 28-02-2013, 16:28 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1109 անգամ


Երիտասարդները պահանջում են ԵՊՀ ռեկտորի օգնականի հրաժարականը
Արդեն 4-րդ օրն է, ինչ համալսարանների մոտ հավաքվում եւ նախագահական ընտրությունների արդյունքներից իրենց դժգոհություն են հայտնում մի շարք երիտասարդներ` կոչ անելով ուսանողությանը դասադուլ անել:

Այսօր առավոտյան եւս Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ հավաքվել են մի խումբ երիտասարդներ եւ ստորագրահավաք են անցկացրել` պահանջելով ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի հրաժարականը:

Ի դեպ, երեկ սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացել Գեւորգ Մելքոնյանի պահելաձեւի հետ կապված, իրենց դժգոհությունն են հայտնել ոչ միայն ուսանողներ, երիտասարդներ, այլեւ ԵՊՀ մի շարք դասախոսներ` պահանջելով ԿԳ նախարարից, ԵՊՀ ռեկտորից միջոցներ ձեռնարկել եւ պատժել նրան:

Դիմեցինք ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին` ճշտելու, թե ինչ է պատրաստվում նա անել եւ ինչպես է գնահատում իր օգնականի պահելաձեւը: Արամ Սիմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախ պետք է տեսնի, թե ինչ է ասել, ինչի մասին է խոսքը, քննի այդ ամեն ինչը, նոր որոշում կայացնի: «Ես պետք է ձայնագրությունները լսեմ, տեսնեմ` ինչ է եղել: Էս մեկը էսպես ասաց, էն մեկն էնպես ասաց, ես ասելով չեմ շարժվում, ես փաստերով եմ շարժվում»,- նշեց նա: Հարցին, թե դեռ չի՞ տեսել տեսանյութերը, նա նշեց, որ այն, ինչ կա, արհեստական բարձրացված եւ իջեցված է, «մարդուն աշխատանքից ազատելը խաղուպար չէ, պետք է հիմք ունենաս ազատելու համար»:

Գեւորգ Մելքոնյանի պահելաձեւի վերաբերյալ «Ֆեյսբուքի» իր էջում կարծիք է հայտնել նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա, իր էջում օգտատեր Կարեն Սարգսյանի տեղադրած տեսանյութին եւ գրառմանը, պատասխանել է այսպես. «Առաջարկում եմ ավելի խոր եւ բազմակողմանի վերլուծել իրավիճակը: Օրինակ, փորձել մարդկայնորեն հասկանալ այն համալսարանական ուսանողների արտահայտված, իսկ հիմնականում` լուռ եռացող ցասումը, ում ստրուկ են անվանում: Դու կհիշես, մինչսիմոնյանական համալսարանը դուք ի՞ նչ էիք անում տվյալ դեպքում ձեր արժանապատվությանը կպնողներին: Կարեն ջան, մեկ էլ խնդրում եմ ասես, նորից մինչսիմոնյանական համալսարանում կայի՞ ն աղջիկներ, որոնք համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքված տասնյակ տղերքին սեռական սիմվոլիզմի նշաններից ամենահայտնին էին ցուցադրում «ի սփյուռս աշխարհի»: Որեւէ մեկին պաշտպանելու ցանկություն չունեմ: Բայց միաժամանակ զարմանում եմ, երբ իմ կողմից հարգված ու շատ խելացի մարդիկ միակողմանի են դիտում եւ վերլուծում իրավիճակը»:

Ի դեպ, փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաեւ Գեւորգ Մելքոնյանից, սակայն նա չի պատասխանում հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ կենտրոանական մասնաշենքի մոտ տեղի ունեցած հերթական բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ է գրանցվել: ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը դասադուլավորների՝ «Մենք ձեզ սիրում ենք» կոչին պատասխանել է. «Մենք էլ ձեզ ենք սիրում, բայց միայն աղջիկներին»: Նա նաեւ նշել է, թե «Զորքը բեր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին բեր առաջ»: Դրանից բացի երիտասարդներից մեկը, դիմելով դասադուլավորներին, բղավել է «սիկտիր»:






news.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (226)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS