X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրք կինը մոտեցել է Հայկոյին և հայհոյել, իսկ հետո շանտաժով գումար է պահանջել


* 21-02-2013, 17:45 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 713 անգամ


Թուրք կինը մոտեցել է Հայկոյին և հայհոյել, իսկ հետո շանտաժով գումար է պահանջել
Ստամբուլահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինի փաստաբան Դիլեք Շահբազը հերքել է թուրքական մամուլում հայտնված այն լուրերը, թե Հայկոն գլխով հարվածել եւ գետին է տապալել կին երկրպագուի։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Հայկո Ջեթքինի փաստաբան Դիլեք Շահբազը, նշելով, թե իրականությանը չի համապատասխանում մամուլում հայտնված տեղեկությունները, թե Հայկոն գլխով կին երկրպագուի է հարվածել, ներկայացրել է տեղի ունեցածը՝ շեշտելով, որ իր խոսքերի ապացույցը կա, քանի որ դեպքի վայրը նկարահանվել է եւ տեսագրությունն էլ հանձնված է ոստիկանությանը։

Հայկոյի փաստաբանը նշել է, որ փետրվարի 17-ի երեկոյան, Հայկոն իր ընկերների հետ Բեյօղլուի մի ակումբում զվարճանալուց հետո դուրս է եկել, եւ այդ պահին նրան են մոտեցել 2 երկրպագու, որոնց առաջարկը Հայկոն չի մերժել եւ զրուցել է նրանց հետ։ «Երբ Հայկոն զրուցել է այդ 2 հոգու հետ, նրանց կին ընկերներից մեկը, (Գ.Դ.) ով խիստ հարբած է եղել եւ դժվարությամբ է ոստի վրա կանգնել, մոտեցել է Հայկոյին եւ ասել. «Ո՞վ ես դու, պոռնիկի տղա» եւ շրջվելով մյուսների կողմը՝ շարունակել. «Հայ բջի ձեռքն եք սեղմո՞ւմ»։ Այնուհետ Գ.Դ.-ն առաջացել եւ փորձել է սեղմել Հայկոյի պարանոցը։ Հայկոյի հետ զրուցող 2 տղամարդիկ փորձել են բաժանել կնոջը եւ հասկանալ թե ինչ է կատարվում, որի ժամանակ Գ.Դ.-ն չի կարողացել իրեն տիրապետել եւ գետին է ընկել։

Հաջոդ օրը Գ.Դ.-ն իր փաստաբանի հետ հանդիպել է Հայկոյի հետ եւ նրանցից 50 հազար լիրա (30 հազար դոլար) պահանջել, հակառակ դեպքում սպառնալով բողոքել։ Այսինքն՝ Գ.Դ.-ն փորձել է սպառնալիքի եւ շանտաժի միջոցով գումար կորզել Հայկոյից։ Երբ Հայկոն հրաժարվել է կնոջը գումար վճարել, կինը հաջորդ օրը մամուլին ստահոդ տեղեկություններ է տարածել, թե Հայկոն հարվածել է իրեն՝ դեպքը ներկայացնելով կնոջ հանդեպ հերթական բռնությունների շրջանակում»,-նշել է փաստաբանը։

Հայկոյի փաստաբանը հիշեցրել է, իրենք ոստիկանությունում ամեն ինչ ներկայացրել են եւ կնոջ եւ նրա փաստաբանի դեմ հայց են ներկայացնելու։





news.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (151)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS