X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ընտրատեղամասերից շատերը թեքահարթակներ չունեն. խնդիրը դարձյալ առկա է


* 29-02-2012, 20:47 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: Elya | Դիտվել է 1878 անգամ


Մայիսի 6-ն Հայաստանի Հանրապետությունում ընտրական օր է: Կկայանան խորհրդարանական ընտրությունները: ԿԸՀ-ն արդեն հստակեցրել է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, որի շրջանակներում նախատեսվում է անցկացնել 96 միջոցառում: Մինչ դրանց իր կատար ածումը, հասարակական կազմակերպությունները մարդու իրավունքի հնարավոր ոտնահարման դեպքերն են նախանշում: Խնդիրն առընչվում է ֆիզիկական սահմանափակ կարողությունների տեր անձանց: Անհանգստությունը նոր չի ծնվել, այն միշտ էլ առկա է եղել ցանկացած ընտրական գործընթացի ժամանակ, այնպես որ, 2012-ի խորհրդարանական ընտրությունը բացառություն չի լինելու: Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 164 368 հաշմանդամների իրավունքները պաշտպանող տարբեր հասարակական կազմակերպություններ, մասնավորապես "Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն" ՀԿ դաշինքը, հերթական անգամ ահազանգել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը մոտալուտ ընտրություններին վտանգված է տարբեր պատճառներով: Ըստ "Ժառանգություն" խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի, ընտրական տեղամասերի 85%-ը անմատչելի է հենաշարժական խնդիրներ ունեցող մարդկանց համար, որովհետեւ դրանք, հիմնականում տեղավորված լինելով դպրոցներում, չունեն թեքահարթակներ: Շիրակի մարզում ներկա պահին ուսումնասիրվում են այն կառույցները, որոնք ծառայելու են որպես ընտրատեղամասեր: Ըստ հաշմանդամների "Փյունիկ" միության Գյումրու մասնաճյուղի նախագահի, նախատեսվում է 4 դպրոցում կառուցել թեքահարթակներ: Առավել մանրամասը տեսանյութում:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (78)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS