X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կասեցվել է «Շիրակի» անդամութունը ՀՖՖ-ին


* 18-06-2018, 11:59 | Բաժին: Հասարակություն, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 794 անգամ


Կասեցվել է «Շիրակի» անդամութունը ՀՖՖ-ինՀունիսի 16-ին կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Գործադիր մարմնի անդամները քննարկել և հաստատել են օրակարգային հարցերը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մասնավորապես՝ հաստատվեց ՀՖՖ առաջիկա հերթական ժողովի օրակարգը: Որպես անկախ աուդիտոր առաջարկվեց ժողովի հաստատմանը ներկայացնել ՀՖՖ բազմամյա գործընկեր «Բեյքեր Թիլլի» ընկերությանը։ Գործադիր Կոմիտեն քննարկեց նաեւ ՀՖՖ հետեւյալ անդամների՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի և «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ անդամությունը դադարեցնելու հարցը եւ առաջարկեց այն ընդգրկել ժողովի օրակարգում:

Գործադիր կոմիտերի անդամները քննարկեցին նաեւ «Շիրակ» ՖԱ-ի կողմից ՀՖՖ–ի, ՖԻՖԱ–ի եւ ՈւԵՖԱ–ի կանոնադրությունների եւ կանոնակարգերի բազմակի եւ կոպիտ խախտումների հարցը, մասնավորապես՝ պայմանավորված խաղի կազմակերպման մեջ ներգրավվածության, արբիտրաժային վեճը ընդհանուր իրավասության դատարանների միջոցով լուծելու, ինչպես նաեւ ՀՖՖ հեղինակությունն ամեն գնով վարկաբեկելու փորձերը: Անընդունելի համարվեց «Շիրակ» ՖԱ-ի նման վարքագիծը եւ միաձայն որոշվեց կասեցնել վերջինիս ՀՖՖ անդամությունը և անդամության դադարեցման հարցն ընդգրկել ՀՖՖ առաջիկա հերթական Ժողովի օրակարգ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (309)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS