X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դեդ Հասանի կլանը ԱՄԷ-ում քրեական հավաք է կազմակերպում


* 11-02-2013, 22:07 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 640 անգամ


Դեդ Հասանի կլանը ԱՄԷ-ում քրեական հավաք է կազմակերպում
Դեդ Հասանի կլանի «օրենքով գողերը» քրեական աշխարհի մի քանի հարյուր ներկայացուցիչների մասնակցությամբ մեծ հավաք են կազմակերպում, որը պետք է տեղի ունենա Արաբական Միացյալ Էմիրություններում:
«Ռոսբալտ»-ին իրավապահ մարմինների աղբյուրը նախորդ շաբաթ հայտնել է, որ նախորդ շաբաթ կլանի ներկայացուցիչները դիմել են զբոսաշրջային ընկերություններից մեկին՝ ԱՄՔ այցելելու համար ավելի քան հարյուր «օրենքով գողերի» արտասահմանյան անձնագրերը ձեւակերպելու խնդրանքով:
Մաֆիոզները նաեւ ցանկանում են, որպեսզի իրենց համար առանձին ինքնաթիռ վարձակալվի: Ըստ իրավապահների`հավաքին նախատեսվում է ընդհանուր առմամբ շուրջ 300 «օրենքով գողերի» մասնակցությունը:
Միջոցառումը կազմակերպում են կլանի ներկայիս առաջնորդները` Դմիտրի Չանտուրիան (Միրոն), Թեմուրի Միրզոեւը (Թիմուր Սվերդլովսկի), Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես), Գադի Կալոյանը (Օնիկ), Վալերի Ֆարիզովը (Վալերա Քուրդ):
Նշված հանդիպումը երկու գլխավոր նպատակ ունի. ցույց տալ, որ կլանը միասնական է եւ հզոր, ինչպես նաեւ կատարել 10 գողերի «թագադրումը»: Մասնավորապես, «օրենքով գողի» շարքն են ցանկանում դասել Թիմուր Արխանգելսկի մականվամբ Ասլան Ուսոյանի բարեկամին:




news.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (373)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS