X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

2013թ. ամենասպասված ոճային սմարթֆոնները (լուսանկարներ)


* 11-02-2013, 15:41 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 684 անգամ


2013թ. ամենասպասված ոճային սմարթֆոնները (լուսանկարներ)
Ռուսական РБК կայքը հատուկ նրանց համար, ովքեր սկզբունքորեն չեն օգտագործում iPhone, ներկայացնում է մի քանի հարմար այլընտրանքային տարբերակ։ Այս ոճային սմարթֆոնները ներկայացվել են Վեգասում կայացած CES տեխնիկայի խոշորագույն ցուցահանդեսի շրջանակներում և հասցրել են գրավել hi tech ոլորտի առաջատար մասնագետների ուշադրությունը։

Այսպիսով, 2013թ. նորույթների շարքում առաջինըBlackBerry Z10 սմարթֆոնն է, որը, ըստ մասնագետների, լուրջ մրցակից կլինի iPhone 5-ի համար։ Այն արդեն վաճառքի է հանվել Կանադայում, Մեծ Բրիտանիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սմարթֆոնի գինը կազմում է 700 դոլար։

2. YotaPhone
Ռուսական Yota Devices ընկերությունը ստեղծել է այնպիսի գաջեթ, որն ունի հայրենական hi tech ոլորտում բում առաջացնելու բոլոր շանսերը։ Երկէկրան այս մոդելն իր մեջ համադրում է սմարթֆոնի և bookreader-ի գործառույթները և հավակնում է դառնալ 2013թ. հիթերից մեկը։ Հայրենական շուկայում YotaPhone-ը կհայտնվի ընթացիկ տարվա աշնանը, իսկ միջազգային շուկայում՝ 2014թ. սկզբին։ Սմարթֆոնի գինը կկազմի 500 դոլար։

3. Sony Xperia Z
Sony Xperia Z սմարթֆոնն ունի բարակ՝ ընդամենը 7,9 մմ հաստություն, ամուր կորպուս, որը ջրադիմացկուն է և ընդհանրապես չի կլանում փոշի։ Սարքը մտածված է մինչև ամենաչնչին դետալները և շատ ոճային տեսք ունի։ Այն նույնիսկ կարելի է 30 րոպեով խորասուզել մինչև 1 մ խորության վրա։ Sony Xperia Z-ն կհայտնվի եվրոպական խանութներում փետրվարի 28-ին՝ 650 դոլարով։

4. Lamborghini и CAVIAR iPhone 5 Titano Diabolo

Հանրահայտ Lamborghini բրենդի մասնագետները մեկ այլ ճանաչված իտալական բրենդի՝ Perla Penna-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծել են սմարթֆոն իսկական տղամարդկանց համար, որը ոչ կրակի մեջ է այրվում, ոչ էլ թթվի մեջ քայքայվում։ CAVIAR iPhone 5 Titano Diabolo-ն արտադրվել է խիստ սահմանափակ քանակով՝ ընդամենը 99 օրինակ։ Դրանցից յուրաքանչյուրի գինը կազմում է 4. 260 դոլար։ Սմարթֆոնը պատրաստված է տիտանից, ածխածնային մանրաթելից և այլ բարձրտեխնոլոգիական նյութերից։ Հեռախոսի հետին պանելը զարդարում է ոսկուց կամ ռութենիումից պատրաստված տարբերանշանը։ Բացի Titano Diabolo-ից, CAVIAR-ի հավաքածուում կան ևս մի քանի ուշագրավ մոդելներ. օրինակ՝ սպիտակ ոսկուց և ալիգատորի կաշվից պատրաստված CAVIAR iPhone 5 Unico Alligatore LE, ինչպես նաև անակոնդայի վարդագույն կաշվից և սպիտակ ոսկուց պատրաստված CAVIAR iPhone 5 Anaconda Rosa-ն։

5. Vertu Android
Վերջերս հայտնի դարձավ, որ Vertu-ն պատրաստվում է թողարկել Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող առաջին սմարթֆոնը, որը կկոչվի Vertu Ti։ Այն համալրված կլինի երկմիջուկ Qualcomm MSM8260 Snapdragon պրոցեսորով։
Դատելով լուսանկարներից՝ Vertu-ն արտաքին դիզայնի առումով հավատարիմ է մնացել իրեն, քանի որ Vertu Ti-ն աչքի է ընկնում նրբագեղությամբ, բարակությամբ։ Ըստ որոշ աղբյուրների՝ շուկայում կհայտնվեն Vertu Ti-ի 4 տեսակ, որոնց պատրաստման համար կօգտագործվեն տիտան, ալիգատորի կաշի, չերվոնային ոսկի և այլ թանկարժեք նյութեր։
Ինչ վերաբերում է գնին, ապա այն տատանվում է 4-10 հազար դոլարի միջև՝ հավակնելով դառնալ աշխարհում ամենաթանկ Vertu հեռախոսը։




2013թ. ամենասպասված ոճային սմարթֆոնները (լուսանկարներ)


2013թ. ամենասպասված ոճային սմարթֆոնները (լուսանկարներ)


2013թ. ամենասպասված ոճային սմարթֆոնները (լուսանկարներ)

2013թ. ամենասպասված ոճային սմարթֆոնները (լուսանկարներ)


2013թ. ամենասպասված ոճային սմարթֆոնները (լուսանկարներ)


2013թ. ամենասպասված ոճային սմարթֆոնները (լուսանկարներ)


























































































































tert.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (373)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS