X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

10 հազ. մանաթ` Այլիսլիի ականջի համար


* 11-02-2013, 15:39 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 682 անգամ


10 հազ. մանաթ` Այլիսլիի ականջի համար
Ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ հետապնդումներն ու հալածանքները շարունակվում են:

Այս անգամ գրողի «դեմ է դուրս եկել» «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունը. իշխանամետ այդ կառույցի ղեկավարները 10 հազ. մանաթ (մոտ 13 հազ. ամերիկյան դոլար-Tert.am) պարգևավճար են սահմանել Աքրամ Այլիիսլիի ականջը կտրելու համար:


«Անցած շաբաթ մենք քննարկումներ անցկացրինք և որոշեցինք պարգևավճար սահմանել Այլիսլիի ականջը կտրելու համար: Որոշումը հստակ է և բեկանման ենթակա չէ»,- ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը:


Նրա խոսքով` «Քարե երազներ» վեպում Այլիսլին վիրավորել է ադրբեջանցիներին, ուստի «արժանի է ամենախիստ պատժի»:

«Գրողի նկատմամբ ինչ պատիժ էլ սահմանվի` քիչ է: Անհրաժեշտ է կտրել նրա ականջը: Այդ որոշումը կյանքի կոչելու պարտականությունը հանձնարարվել է կուսակցության երիտասարդական թևի անդամներին: Որոշումը կատարողը 10 հազ. մանաթ (մոտ 13 հազ. ամերիկյան դոլար) կստանա»,-հավելել է Հաջիևը:

Ադրբեջանական Contact.az կայքի հաղորդմամբ` ադրբեջանցի իրավապահներն առայժմ չեն արձագանքել այդ հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում հունվարից բողոքարշավ է իրականցվում գրող Այլիսլիի դեմ: Պատճառը նրա «Քարե երազներ» վեպն է, որը լույս է տեսել 2012թ. դեկտեմբերին և նվիրված է Ադրբեջանի ԽՍՀ-ում ապրած հայերին: «Նվիրում եմ հայրենակիցներիս հիշատակին, որոնք իրենցից հետո մեծ ցավ թողեցին»,-վեպի նախաբանում գրում է Այլիսլին:


Վեպի գլխավոր հերոսներն Ադրբեջանի մայրաքաղաքում բնակվող ագուլիսցի ադրբեջանցիներ են, որոնք Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ջարդերի ժամանակ (1980-ականների վերջ, 90-ականների սկիզբ) փորձում են օգնել հայերին:


Վեպի պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրեր առաջ գրողին զրկեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և անվանական թոշակից: Շաբաթներ առաջ պաշտոնից հեռացվեցին Այլիսլիի որդին ու կինը:


Իսկ ահա ադրբեջանցի պատգամավորները շաբաթներ առաջ երկրի նախագահին առաջարկել էին գրողին զրկել Ադրբեջանի քաղաքացիությունից և «Հայաստան ուղարկել»:





tert.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (344)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0