X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Եվգենի Պլյուշչենկոն դատի է տվել հեռուստամեկնաբանին


* 11-02-2013, 15:36 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 712 անգամ


Եվգենի Պլյուշչենկոն դատի է տվել հեռուստամեկնաբանին
Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացրել ոստիկանություն՝ «Եվրոսպորտ-2» հեռուստաալիքի մեկնաբան Ադրեյ Ժուրանկովի դեմ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով գեղասահորդի փաստաբան Տատյանա Ակիմցևային։

Իրավապահ մարմիններին դիմելու պատճառ են դարձել մեկնաբանի խոսքերն այն մասին, թե Պլյուշչենկոյին չեն վիրահատել։ Փետրվարի 9-ին Ժուրանկովը չորս մայրցամաքների առաջնության հեռարձակման ժամանակ հայտարարել էր, որ ինքը կասկածներ ունի վիրահատության վերաբերյալ։ Մեկնաբանը նշել էր, որ այդ ամբողջ պատմությունն իրեն PR-քայլ է հիշեցնում։

Փետրվարի 10-ին Պլյուշչենկոն հայտարարել է, որ այնպիսի մարդիկ, ինչպես Ժուրանկովն է, չպետք է աշխատեն հեռուստաընկերությունում։ Մարզիկի խոսքով՝ ինքն արժանի չէ նման վերաբերմունքի։ Մեկնաբանի խոսքերը գեղասահորդն անվանել է «սուտ և զրպարտանք»։

Հունվարի 31-ին Պլյուշչեկոյի մարզիչ Ալեքսեյ Միշինը հայտնել էր, որ նրան վիրահատեել են Իսրայելում։ Հաջորդ օրը կինը՝ Յանա Ռուդկովսկայան, հրապարակել էր հետվիրահատական լուսանկարները։ Միևնույն ժամանակ իսրայելական ԶԼՄ-ները գրել էին այն մասին, որ չեն կարողանում գտնել այն հիվանդանոցը, որտեղ գտնվում է ռուս գեղասահորդը։





tert.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (373)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS