X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Իմ Սիրո պատմությունը


* 11-02-2013, 13:01 | Բաժին: Հասարակություն, Ռադիո Հայ | Հեղինակ: Nazeli | Դիտվել է 8304 անգամ


Քվեարկության արդյունքները...14:02:2012 ժամը20:00 դրությամբԻմ Սիրո պատմությունը

ՆԱՄԱԿ 1
Իմ Սիրո պատմությունը
Իմ սիրո պատմությունը շատ անձնական է ինձ համար:Ոմանց համար կարող է սովորական թվալ,իսկ ոմանք սրտի խորքում կհասկանան:Իմ սիրային կյանքը սկսվել է դեռ 2012թ հուլիս ամսվա առաջին իսկ օրվանից եւ դեռ մինչ օրս անավարտ է:Ես հուսով եմ, որ երբեք էլ չի ավարտվի իմ առաջին սերը:Դե խոչընդոտներ պատահել են մեր կյանքում, բայց դրանք մոռացվել են շնորհիվ մեր մեծ սիրո... Նախ ներկայանամ` իմ անունը Դավիթ է, ես 18 տարեկան եմ, իսկ իմ գեղեցկուհու անունը Ալլա է:Եւ այսպես սկսվեց մեր սիրո պատմությունը.....Այս նամակն ամբողջովին լսեք ՌԱԴԻՈ ՀԱՅԻ եթերում եւ քվեարկեք լավագույնի օգտին1 :


ՆԱՄԱԿ 2
Իմ Սիրո պատմությունը
Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց…Եւ դրա համար իմ սիրտը երբեք զվարթ չժպտաց…
Եվան գեղեցիկ արտաքինով, սլացիկ հասակով եւ միշտ մտահոգ ու թախծոտ աչքերով հայուհի էր…Կյանքից նրան բաժին ընկավ դառը ճակատագիր եւ նա չկարողացավ դիմանալ ճակատագրի քմծիծաղին… 18 տարեկան Եվան սովորում էր 9-րդ դասարանում: Մի անգամ, երբ դուրս էր` գալիս դպրոցից եւ իջնում աստիճաններով` տեսնում է իրեն նայող թախծոտ աչքեր: Եվան շփոթվում է, որովհետեւ դեռ չէր տեսե լիր սիրտը թափանցող նման աչքեր: Նա շրջում է հայացքը երիտասարդից ու քայլերն ուղղում դեպի տուն: Տղան երկար հետեւում է աղջկան, երբ վերջապես մի քաշում ու մոտենում իր մեքենային: Եվան ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Նրան մի անսովոր մտավախություն էր տիրել:
Հաջորդ օրը Եվան դպրոցի աստիճաններին կրկին է տեսնում նույն երիտասարդին: Երիտասարդը ժպտում է, երբ տեսնում է Եվային. Եվայի դեմքը շառագունում է եւ նա շտապ քայլերով մտնում է դպրոց: Դասերի վերջում երիտասարդը կրկին նույն տեղում էր…
Այս նամակն ամբողջովին լսեք ՌԱԴԻՈ ՀԱՅԻ եթերում եւ քվեարկեք լավագույնի օգտին 2 :





ՆԱՄԱԿ 3
Իմ Սիրո պատմությունը
Անին ու Դավիթն արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիպում էին: Նրանց ծնողները տեղյակ էին դրա մասին եւ ուրախ էին, որ իրենց երեխաներն այդքան շատ էին սիրում իրար: Նրանք օրվա մեծ մասն անցկացնում էին միասին՝զբոսնում էին, գնում կինո, տարբեր սրճարաններ, կարաոկե ակումբներ: Մի օր հերթական հանդիպման ժամանակ, երբ նստած էին սրճարանում, Անին գնաց իրեն կարգի բերելու: Պատահաբար նրա պայուսակը ընկավ հատակին: Դավիթը վեր կացավ, որ հավաքի պայուսակից թափված իրերը եւ նկատեց մի տետր: Դա Անիի կյանքի օրագիրն էր: Նա բացեց եւ սկսեց կարդալ:
«Այսօր ես իմացա, որ ունեմ գլխուղեղի քաղցկեղ…տեղս չեմ գտնում»…

Այս նամակն ամբողջովին լսեք ՌԱԴԻՈ ՀԱՅԻ եթերում եւ քվեարկեք լավագույնի օգտին 3 :


ՆԱՄԱԿ 4
Իմ Սիրո պատմությունը
Այն դեռ ամեն ինչի սկիզբն էր: Երբ նա սկսում էր սիրահարվել, որոշ ժամանակ հետո, երբ սկսում էին զգացմունքները խորանալ, լքում էին նրան ու փշրում սկսված հեքիաթը: Ինչ կարելի է սա անվանել, հեքիաթի վերջ, թե...
Բայց երբեմն կարող է ամեն բան հակառակը դառնալ, երբ սկսում ես զղջալ քայլերիդ համար, ուրիշին ցավ պատճառելու համար, քանի որ ինքդ կարող ես հայտվել նույն վիճակում: Ահա մի պատմություն...
Մարին 17 տարեկան մի աղջնակ էր: Մինչեւ կոնքերը հասնող երկար մազերով, սեւաչյա մի գեղեցկուհի: Մեկ տարի առաջ էր, որ նա սիրահարվեց մեկին եւ սկսվեց ընկերություն: Բայց շուտով նա ընկերոջը տեսնում է մեկ այլ աղջկա հետ...

Այս նամակն ամբողջովին լսեք ՌԱԴԻՈ ՀԱՅԻ եթերում եւ քվեարկեք լավագույնի օգտին 4 :

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (284)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS