ATV հեռուստաընկերության ստեղծագործական խմբի կողմից պատրաստվող "Կիսաբաց լուսամուտներ" թոք-շոուն բազմաթիվ վերլուծությունների, սոցհարցումների եւ ուսումնասիրությունների արդյունքում ճանաչվել է լավագույնը հայկական հեռուստաշուկայում: Այս հաղորդումը կարճ ժամանակամիջոցում կարողացել է մեծ լսարան ձեռք բերել եւ նվաճել հեռուստադիտողի վստահությունը: Յուրաքանչյուր հաղորդման բացահայտվել է մարդկային մեկ ճակատագիր: Հաղորդման մասնակիցները ոչ թե դերասաններ եւ հորինված կերպարներ են, այլ հասարակ քաղաքացիներ, ոչ միայն մայրաքաղաքից, այլեւ հանրապետության ամենատարբեր մարզերից: Շիրակի մարզից, եւ հատկապես Գյումրուց շատերի խնդիրներն են բարձրաձայնվել "Կիսաբաց լուսամուտների" շրջանակներում` "Ցայգ" մարզային հեռուստաընկերության աշխատակիցների միջոցով:Դիտեք տեսանյութը:

+14°
























